Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թաղման հանդեսի ընթացքում, մի րոպե, երբ մենք ամենքս էլ խորապես զգացինք, թե ո՛ւմ ենք հանձնում հողին, զգացինք այդ րոպեի վեհությունը. դա այն րոպեն էր, երբ դագաղը գերեզման են իջեցնում։ Հանկարծ մեռելային լռություն։

Ոչ մի խոսք, ոչ մի շշուկ:

Բnլորը ծունկ չոքեցին Մեծ Ծերունու գերեզմանի առաջ սառը գետնի վրա և կարծես թե այդ սասանելի լռության մեջ մի անտեսանելի մեծ խորհուրդ կատարվեց... Երեք անգամ ծունկ չոքեց ամբոխը և երգեց «Вечная память...».

Ապա հող լցրին գերեզմանի մեջ, թումբ բարձրացավ, որի վրա դարսեցին պսակները, և ամբոխը հեռացավ։

Այժմ ոչ մի գերեզման և ոչ մի կապանք չի շղթայում նրա մեծ հոգին — այժմ նա ազատ է վերջապես...

Փա՜ռք և երկրպագությո՛ւն նրա լուսեղեն անվա՜ն...