Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ միայն սիրով կարելի է անել ամեն ինչ, առանց սիրո ոչինչ: Ու մինչդեռ մարդիկ, բոլոր մարդիկ մենակ են։ Նրանք շրջում են, որոնում, սակայն նրանց վիճակված չէ գտնել իրենց երկվորյակին, կամ եթե դա պատահում է, ապա պետք է բացառիկ երջանկություն համարել։ Մենակությունը մարդուս ամենաանտանելի վիշտն է։ Սոցիալիզմը կոչնչացնի մենակությունր։ Մենակությունը կապիտալիստական ինդիվիդուալիստական տնտեսության արգասիքն է։ Սոցիալիզմը — դա մտերմության, եղբայրության ամենաբարձր ձևն է, ոչ թե արյունակցական, այլ հոգևոր, ֆիզիկական (տնտեսական), բարոյական եղբայրության։ Ոչ թե մայրություն, այլ մտերմություն, որովհետև մայրություն ասածդ դեռևս հեռու է հոգևոր հարազատությունից։ Ոչ թե հայր, եղբայր, մայր, քույր, այլ ընկեր — ահա թե ինչ է հարկավոր մարդուս։ Առանձնապես ես կապված եմ իմ (հիմա գոնե) եղբայրներիս, հորս, քույրերիս հետ այն չափով, ինչ չափով որ ես հոգեպես եմ կապված նրանց հետ։ Ինձ համար ընկերն ավելի մոտ է, քան եղբայրը, եթե վերջինս չի մարմնավորում իր մեջ նաև առաջինին։ Ես քանիցս ասել եմ, որ սոցիալիզմը պետք է ոչ միայն հասկանալ, այչև զգալ։ Սոցիալիզմը միայնակ, լքված, տխուր, հոգսերի ծովի, բայց մեծ մասամբ ցածր տեսակի հոգսերի ծովի մեջ թաղված մարդկանց մեծ միություն է։ Սոցիալիզմը — դա անհատի անսահման ազատությունն է, անհատի, որը սիրում է ուրիշներին, ինքրն իրեն զոհաբերում է և դրանով իսկ հաստատում է իրեն։ Ահա ինչու «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք»-ը մեծ կանչ է, հրաշաչի՜ Լոզունգ։ Ահա թե ինչու ես սոցիալիստ եմ։ Եթե սոցիալիզմը ան հատին տար միմիայն նյութական ապահովություն... ես երբևէ չէի դառնա սոցիալիստ։

Քեզ հետ հիմա ես խոսում եմ այնպես, որ կարծես ինքս ինձ հետ եմ խոսում — ու այդ շատ հաճելի է ինձ համար։ Քեզ հայտնի է իմ ամբողջ կյանքը։ Իսկ այն լի է եղել ամեն ինչով։ Իմ մոլորությունները հավասարվում էին իմ հրապուրվելուն, իմ սերը մաքուր է եղել և այդուհանդերձ, հաճախ, ինչպես քեզ հայտնի է, ես անդունդն եմ ընկել։ Հիմա ես հանգիստ եմ։ Մինչև իսկ անբնական կյանքում չեմ զգում հիասթափություն։ Իմ մեջ շատ ուժ, շատ եռանդ եմ զգում։ Գիտեմ, որ կանեմ «այն ամենը, ինչ կարող եմ» . ինչպես դա պահանջում է Իբսենը։ Բայց թե ինչ կարող եմ՝ այդ