Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նորերս ծանոթացա ռուս նոր գրող-բանաստեղծներից մեկին — И. Поярков-ին («Поэты наших дней» գրքի հեղինակը, որ նորերս իր բանաստեղծությունների 2-րդ գիրքն է լույս ծայել), որը ինձ հայտնեց, որ քեզ շատ է հավանում, «թեև, նկատեց նա, թարգմանությունները կոպիտ են և թույլ, սակայն երևում է, որ շատ տաղանդավոր բանաստեղծ է նա — դա երևում է արդեն մի քանի պատկերներից»։ Գուցե սա էլ քեզ համար անհետաքրքիր չի լինի։ Այնտեղ կար մի երիտասարդ նկարիչ և մի քանի ռուս երիտասարդ գրական աշխատավորներ, որոնց հետ խոսակցություն ունեցա քո բանաստեղծության մասին և գուցե մոտ օրերս տանեմ քո գիրքը: Ընդունիր իմ սրտագին բարևները և անկեղծ շնորհակալությունս և եթե տրամադրությունդ ու ժամանակդ (մանավանդ առաջինը) ներում են՝ գրիր —շատ կուրախացնես։

Քո Վահան

P. S.

Կարծեմ Աուսիկյանն էլ է ուզում մի հոդված գրել քո երգերի մասին։

Այստեղ առանձին նորություններ չկան. մեր գրականության հետևում. ես սրտի ցավով և տեսնում նորա սոսկալի կրիզիսը — քո գիրքը մի զվարթ օազիս է մեր գրական անապատում։ Ահարոնյանի «Արցունքի հովիտը» ստացա և կարդացի, բայց շատ դժգոհ մնացի. չգիտեմ ինչպես է նորա վերջին «Կյանքի վեպը»4 — տեսնենք: «Վտակ»-ի վերջին համարներից մեկում զետեղած բանաստեղծությունիցդ5, ինչպես և բոլոր համանմաններից» գոհ չեմ։

Վահան

Հասցե՝ Москва

Большой Козихинский переулок,

дом Попова, кв. 20.

Ինձ