Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

63. Ա.Վ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ

<1968> 23 ապրիլի, Թիֆլիս

Սիրելի Ավետիք

Այսօր ստացա նամակդ, որ Մոսկվայից շրջան գործելով հասել էր ինձ վերջապես: Ինձ համար շատ գնահատելի է քո գովասան էր իմ ոտանավորների վերաբերմամբ¹։ Մտադիր էի հրատարակելու մի փոքրիկ գրքույկ², սակայն կարծեմ չպիտի հաջողվի ինձնից անկախ պատճառներով»։ Թեև մյուս կողմից ես այնքան էլ չեմ շտապում առանձին գրքով լույս ընծայելու այդ տողերը։

Ես հույս ունեի քեզ այստեղ գտնելու։ Այժմ սպասում եմ և հուսով եմ, որ կտեսնվենք, թեև կարող է պատահել, որ ես գնամ գյուղ, որովհետև եթե մնայի, պիտի մնայի գրքի հրատարակության համար, իսկ այժմ միտք չունի մնալս, որովհետև առողջությանս բոլորովին քայքայված է և կարևոր է լուրջ բժշկվել և հանգիստ կյանք վարել։ Քո Մոսկվա գալու միտքը հիանալի է, և ես կարծում եմ, որ այնտեղ կարելի կլինի դասեր գտնել, թեև դու լավ ապրուստի սովոր լինելով շատ փողի կարիք կունենաս, այնպես որ քեզ երևի հարկավոր կլինի ամիսը առձվազն 75—80 ռուբլի, որ դասերով դժվար է հայթայթել։ Մի խոսքով կգաս այստեղ, կխոսենք ավելի երկար և ծրագրներ կկազմենք, ինձ թվում է, որ դա կարելի բան է։

Այստեղ ծանոթացա օրիորդ Քոչարյանին, որը քեզ շատ է սիրում և միշտ քո մասին է խոսում։ Քո մասին շատ բաներ եմ լսել, բայց այդ ամենը դրել չարժե—կգաս կզրուցենք։ Մեր Ս֊Դ.֊ական «Գործ»³֊ում ուղում էի քո մասին գրել՝ փակել են ամենալիրբ կերպով—տեսնենք, ասում են «Մամուլ»4 պետք է չույս տեսնի՝ ես այնտեղ կգրեմ, որովհետև քո քննադատներից գոհ չեմ։ Խնդրեմ դա չնդունես իբրև ինքնահավանություն, այլ միայն անհամաձայնության մտքով եմ ասում ես այդ։ Տեսնենք։

Դու հարցնում ես Մուգուրի5 մասին — քեզ եմ նվիրոմ նրան —վայելիր։ Ես արդեն նրա հետ կապերս կտրել եմ։ Ասում են, այստեղ դու սանինիզմ ես քարոզոմ6... Մի՞թե չգիտես, որ դա միայն