Ռուսիայի օրհնված դաշտերում կարող է տալ։
Առայժմ այսքանը։
Կտեսնվենք կխոսենք։
P.S Քեզ Մոսկվայից բարևում էին ընկերներս՝ Ծատուրյանը և Կուսիկյանները։
64. 8. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
Սիրելի Ցոլակ
Երեկ ստացա հեռագիրդ և վաղը արդեն կձեռնարկեմ գրքիս հրատարակությանը, որ կվերջանա մի ամսից հետո, այսինքն մայիսի՝ 20—25-ը։ Երեկ ինձ սաստիկ վատ էի զգում, այսօր լավ եմ։ Ստացա ուղարկածդ նամակները։ Այժմ տարակուսանքի մեջ էմ ընկել — չգիտեմ արդյոք մնամ այստեղ Թիֆլիսո՞ւմ, թե՞ գրքիս հրատարակությունը հանձնեմ մեկին ու ինքս գնամ գյուղ հանգստանալու, որովհետև առողջությունս ընդհանրապես լավ չէ։ Սակայն հավանական է, որ մնամ այստեղ այս ամիս, եթե միայն հանկարծակի չվատանամ։ Ամսի 25-ին գնացինք Լեոյի դասախոսության, որ չափազանց թույլ էր։ Ի միջի այլոց այդ դասախոսության ժամանակ ծանոթացա (կրկին անգամ ) Հովհ. Թումանյանին, որը թարգմանել է «Իլիա Մուրոմեց»-ը։ Շատ հետաքրքիր է, շուտով կվերցնեմ և կուղարկեմ քեզ և Ծատուրին:
Ավետիքը դեռ չի եկել Ալեքսանդրապոլից։ Մեծ եղը ախոռում մոռացա՝ Օնիկը երեկ գնաց Ալլահվերդի «աշխատելու» Ռ. Ս. Դ. Բ. Կ. մեջ և խնդրեց քեզ բարևել ու գրել, որ դու հեռախոսով բարևես Վանդային:
Քո գործերի մասին ոչինչ չես գրում։ Ի՞նչ ես անում։
Ստիպված կլինեմ գիրքս ավելի պարզ և հասարակ հրատարակել, որովհետև այստեղ լավ թուղթ չկա, իսկ քեզ գրել— ուշ կլինի: Ի՞նչ անենք, էս առաջին գիրքն էլ թող այդպես լինի։