Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այսօր մի նամակ գրեցի տիկին Քանանյանին և այն դժվարությամբ, միայն որպեսզի խոստումս կատարած լինեմ։ Կյալին, մայրիկիդ և Գոհարիկին իմ սրտագին բարևները։

Քո Վահան

74. Ց. հԱՆԶԱԴՅԱՆԻՆ ԵՎ Օ. ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻՆ

1908, 12 օգոստոսի <Ախալքալաթ>

Սիրելի Ցոլակ և Օնիկ

Ստացա երկուսիդ նամակն էլ։ Երկու-երեք օրից դուրս կգամ այստեղից, այնպես որ երևի 5 օրից կտեսնվենք, ուստի ավելորդ է մանրամասն գրելը։ Սաստիկ հոգնած եմ։

Առողջությունս լավ է։

Բարևներով՝ Վահան

75. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1908, 19 հոկտեմբերի

Կոլյան բերեց ձեր նամակը։ Այն իրոք ինձ փոքր-ինչ զարմացրեց։ Ըստ երևույթին, դուք դեռ չեք ստացել իմ բացիկը, որով ձեզ հայտնել էի նկերոջս հասցեն։ Այդ արեցի, հենց որ Դոդյան ձեր հասցեն ինձ հայտնեց։ Տեսնո՞ւմ եք, ուրեմն ձեզ չեմ մոռացել։ Իմ նամակում (որը հուսով եմ, հիմա արդեն ստացել եք) հայտնել էի ընկերոջս հասցեն, ձեզ թողնելով վճռել՝ ծանոթանա՞ք, թե ոչ։ Այւդպիսով ես նկատի եմ ունեցել ձեր ցանկությունը։ Ի դեպ, այդ ընկերոջս մասին (և ոչ թե բարեկամի, ինչպես դուք եք արտահայտվում)։ Նրան ես շատ քիչ Գիտեմ, և ավելի շուտ որպես «ընկերոջ» և առաջարկելով նրա հետ ծանոթանալ, լոկ գործնական նպատակ ունեի, նա կարող էր սկզբնական շրջանում ձեզ օգտակար լինել, քանի որ դուք ծանոթ չեք քաղաքին