Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու պայմաններին. նա կարող էր ասել, թե որտեղ սենյակ վարձեք և այլն: Ես արդեն հետո իմացա, որ Դոդյան եկել է ձեզ հետ: Այդ ընկերոջ հետ ես ծանոթացել եմ Նախիջևանում, որտեղով անցնում էի և կանգ եմ առել մի քանի ժամով։ Այսպիսով, ես նրան այնքան քիչ գիտեմ, որ, իհարկե, նրա մասին ոչինչ չեմ կարող ասել՝ ոչ լավ, ոչ վատ։ Բայց, գիտեի, որ եթե իմ անունից նրան դիմեիք, նա ձեզ կօգներ, և միայն այդ գործնական նկատառումով էի ղեկավարվել։ Ուրեմն, նա ընդամենը լոկ «ընկեր» է։

Հարցնում եք, թե արդյոք կգա՞մ Խարկով: Ավա՜ղ, ոչ, Անտի։ Ես կատակ էի անում։ Բայց, իհարկե, եթե երբևէ գալու լինեի այդտեղ, անպայման կանցնեի ձեզ տեսնելու, որովհետև դուք ինձ վրա լավ տպավորություն եք թողել։ Իսկ դա հաճախ չի պատահում։ Իհարկե, ավելի լավ կլիներ, եթե ինքներդ մի կերպ փոխադրվեիք Մոսկվա, դասընթացները։ ՉՃիշտ չե՞մ ասում: Մտածեցեք։ Թե՞ գուցե Խարկովում ձեզ շատ լավ եք զգում։ Չեմ կարծում։

Ահա ամենը, ինչ կարող եմ ասել։ Այսօր ինձ վիրավորել են, և շատ վատ եմ տրամադրված։ Բայց դա կարևոր չէ, իհարկե, կարևոր չէ։

Ամենայն բարիք

:

Վահան

Հասց.՝ Բոգոսլովսկի նրբ., Սերեբրյակովայի տ., բն. 17, Վահան Տերյան [ին]:

76. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻ

Ն

1908, 27 հոկտեմբերի

Շնորհակալություն ձեզ՝ գեղեցիկ բացիկի համար, որի բովանդակությունն անշուշտ ավելի լավն է, քան կատարումը։ Բայց դա, իհարկե, ձեր մեղքը չէ։ Այն, որ իմ բացիկը չեք ստացել, ստիպված եմ բացատրել նրանով, որ Դավիթը ինձ սխալ հասցե էր հայտնել։ Այլ կերպ չի կարելի բացատրել, որովհետև որքան էլ անկանոն է մեր փոստը, այնուամենայնիվ նամակները հասցնում