Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Է, թևպետև ուշ: Ահա ձեզ իմ ընկերոջ հասցեն` Չեռնիշևսկայա, 5. նրա ազգանունը Սողոմոնյան է, անունը՝ Քրիստափոր:

Դուք ինձ վրա լավ տպավորություն գործեցիք ամենևին էլ ոչ այն պատճառով, որ ձեր մասին ինձ ասել էին։ Մի՞թե ավելի հաճախ չենք հիասթափվում հենց այն մարդկանցից, որոնց մասին ամենասքանչելի պատմություններ ենք լսել: Եվ ծանոթանալով «նոցա» հետ, մեծ մասամբ ամենատխուր եզրակացությունների չենք զալիս: Բայց, իհարկե, ես կդժվարանայի ստույգ որոշել այն պատճառը, որի շնորհիվ այդպիսի լավ տպավորություն էի ստացել։ Ասենք, դա միևնույն է։ Բավական է, որ տպավորությունն այդպիսին է եղել, իսկ դա հաճախ չի պատահում։

Դուք ենթադրում եք, որ ինձ վիրավորել է Կոլյան, կամ, ավելի ճիշտ, ձեր տոնից դատելով, համոզված եք։ Դուք սխալվում եք։ Ինչո՞վ կարող էր Կոլյան ինձ վիրավորել և ինչո՞ւ։ Տրամադրության և վիրավորանքի մասին իմ խոսքերը բոլորովին ակամա են թափանցել նամակիս մեջ։ Իհարկե, սրանով չեմ ուզում ասել, թե ափսոսում եմ դրա համար։ Ոչ։ Ընդհակառակը, այն, ինչ դուք անկեղծություն եք անվանում, ես համարում եմ մարդու գրեթե ամենալավ հատկությունը։ Միայն բանն այն է, Անտյա, որ եթե հարկադրված լինեի պատմել «վիրավորանքի» ու «տրամադրությանս» ողջ պատմությունը, որի մասին ասել էի, ստիպված կլինեի գրել մի ամբողջ հատոր, ընդ որում, ոչ ավելի շուտ, քան համոզված կլինեի ձեր կողմից այդպիսի անկեղծ վերաբերմունքին և միայն փոխադարձ ըմբռնման դեպքում, որն, իհարկե, դեռ «պետք է ապացուցել»։ Մի խոսքով, այդ բոլորի մասին մի ուրիշ անգամ։ Դուք ի՞նչ եք անում։ Ի դեպ, ոչ մի դեպքում ֆակուլտետը չփոխեք։ Իմ կարծիքով դա միակ ֆակուլտետն է, որը կարող է կնոջը իսկական անկախություն տալ։

Ահա առայժմ ամենը:

Ամենայն բարիք։


Վահան