1909, 1. I Ինձ զարմացնում է ձեր համեստությունը։ Դուք այնպե՜ս վատ եք արտահայտվում ձեր մասին։ Ինչո՞ւ։ Մի՞թե իրոք դուք այդքան վատն եք։ Ես պատասխանում եմ՝ ոչ։ Ուրեմն ինչո՞վ է բացատրվում դա։ Զեր նկատմամբ ունեցած հավատի թուլությամբ։ Զեզ թվում է, թե դուք ոչ մի բանի ընդունակ չեք, ոչինչ չեք կարող անել։ Մինչդեռ դա որքա՜ն սխալ է։ Աշխարհում այնպիսի մարդ չկա, որ ոչնչի ընդունակ չլինի։ Ցանկություն է պետք։ Շատ հաճախ ուժեղ ցանկության բացակայությունը քողարկում են անհնարինությամբ։ Ես դրանով չեմ ուզում ասել, թե դուք ցանկություններ չունեք, ոչ, աստված մի՛ արասցե։ Ես միայն ուզում եմ ասել, որ ըստ երևույթին ձեր մեջ կամքը քիչ է, ինչպես և մեր ժամանակի ինտելիգենտ մարդկանց մեծ մասի մեջ։ Պետք է իր մեջ հաղթահարել ծուլությունն ու թուլությունը, որովհետև արդեն չափից ավելի են մանրացել մարդիկ, հուսալքվել։ Այդպես չէր երկու-երեք տարի առաջ։ Այդպես չէ՜ր: Հիմա շարունակ հանդիպում ես տղամարդկանց ու կանանց, որոնք իրենց թուլությունն արդարացնում են նրանով, թե իբր նրանց «բնավորությունն այդպես է»։ Լակոտ-ուսանողը հարբեցողությամբ է զբաղվում՝ գիտե՞ք, նրա բնավորությունն այդպես է։ Օրիորդը սիրաբանում է՝ նրա էլ բնավորությունն է։ Մի խոսքով, հիմա ամեն ինչ բարդում են «բնավորության» վրա։ Դուք ասում եք, թե վատն եք։ Շատ լավ, ենթադրենք, որ այդպես է, թեև ես ամենևին չեմ կարծում, քանի որ ձեր մեջ տեսնում եմ շատ լավ բաներ։ Ենթադրենք, որ դա այդպես է։ Լավը դարձեք, ավելի հեշտ ի՞նչ կարող է լինել։ Աշխատեցեք լավը դառնալ։ Ինչո՞ւ գանգատվել։ Դա պետք չէ։ Ես հասկանում եմ, երբ մարդ չի կարող լավը լինել։ Բայց դուք, եթե նույնիսկ լավը չեք, ապա հաստատ կասեմ, կարող եք այդպիսին լինել։ Արդեն լոկ այն, որ գիտակցում եք ձեր վատությունը, իմ մտքի լավագույն ապացույցն է։ Բայց ես համոզված եմ, կրկնում եմ, որ վատը չեք։ Ընդհակառակը։ Իհարկե, ես ձեզ լիովին չեմ ճանաչել, բայց այնքանից, որ հասցրել եմ իմանալ, ես համարձակ եզրակացություն եմ անում՝ դուք շատ հաճելի աղջիկ եք, հիանալի մարդ։ Իհարկե, ես համոզված եմ, որ ձեր մեջ, ինչպես և ամեն մի մարդու մեջ, թերություններ կան, բայց ես ուրախ եմ արձանագրելու ձեր արժանիքները։ Դուք ասում եք չունեք մի մարդ, որին կարողանայիք
Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/284
Արտաքին տեսք