ամեն ինչ ասել։ Ես շատ ուրախ կլինեի, եթե կարողանայի ձեզ համար լինել այդ մարդը, և հուսով եմ, որ կարդարացնեմ իմ խոսքերը։ Համենայն դեպս, քանի ինձ հետ անկեղծ կլինեք, իմ կողմից կհանդիպեք նույն բանին։ Հա՛, չմոռանամ։ Ես մի անգամ ուզում էի ձեզ գրել, որ դուք, եթե հնարավորություն ունեք, անպայման զբաղվեիք երաժշտությամբ։ Դուք կարծես պատասխանել եք իմ մտքին։ Ես շատ ուրախ եմ, որ զբաղվում եք։ Ես ուզում եմ համառորեն խնդրել ձեզ, որ երբեք չթողնեք երաժշտությունը։ Ես, թվում է, ամեն ինչ կտայի, որ դաշնամուր, կամ ջութակ, կամ թավջութակ, կամ գոնե կիթառ նվագել կարողանայի: Ես ինձ դժբախտ եմ զգում, որ չեմ կարող։ Ահա թե ինչու այսպես համառ խորհուրդ եմ տալիս ձեզ։ Հոգնեցի։ Առայժմ հերիք է։ Ամենայն բարիք։
Իմ նամակն էլ կցկտուր ստացվեց։ Կաշխատեմ վաղը կամ մյուս օրը ավելի կապակցված հանգամանալից նամակ գրել: Գրեցեք։ Իմ կարծիքով ամենևին պետք չէ սպասել պատասխաններին, այլ պետք է գրել, հենց որ ցանկություն ու տրամադրություն լինի։ ճիշտ չէ՞։
Հուսով եմ, Կոլյայի միջադեպը հարթվա՞ծ է։ Իսկապես ասած, այդ միջադեպը վնասեց իմ նամակին, քանի որ արդեն չկարողացա գրել այն, ինչ ուղում էի։ Վ.։
83. Ա. ՎՐՈԻՅՐԻՆ
(հեռագիր)
Բաքու, կրկես, Վրույրին
Թանկագին հոբելյար, ընդունեցեք սրտագին ողջույն և լավագույն ցանկություններ հիվանդ Ալեքսանդր Ծատուրյանից և ինձնից։