Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դարպասի մոտ հանդիպեցի Դավթին X֊ի հետ (ես կարծում էի, այդ դուք դրա համար էլ բերնիցս բացականչություն դուրս թռավ, բայց անհարմար վիճակի մեջ ընկա)։ Ի՜նչ հեռու եք գնացել։

Վ.

91. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

Անտյա։ Անցա ձեզ մոտ և ի մեծ ցավ իմ, ձեզ տանը չգտա։ Եթե երեկոյան ազատ լինեք, անցեք ինձ մոտ։ Թե՞ գուցե որոշել եք ինձ մոտ չանցնել… Ինչո՞ւ երեկ չեկաք։ Ես ձեզ մոտ գալ չէի կարող:

Այսպես ուրեմն, երեկոյան ձեզ կսպասեմ 6I — 8I-ը, իսկ հետո, 10-ից… անսահմանություն։

Վ.

Եթե որևէ պատճառով անհնար կլինի անցնել ինձ մոտ, խնդրում եմ հայտնեցեք այդ մասին և ձեր գործերի մասին։

92. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1909, 3 ապրիլի, Մոսկվա
Սպիտակաքար

{Աջաթև|Ոսկեգմբեթ}}

Անտենկա

Ամենից առաջ շնորհավորում եմ ձեր նշանդրեքը և հղում եմ ձեզ լավագույն ցանկություններս այդ առթիվ, թեև չեմ հավատում, որ իրոք նշանվել եք։ Բայց ասում են, խելացի մարդիկ ոչ մի բանի վրա չպիտի զարմանան այս պաղ Լուսնի ներքո, որովհետև ոչ մի անհնար բան չկա այս աշխարհում։ Թեպետ ահա այնուամենայնիվ ինձ զարմացնում է, որ նամակս չեք ստացել։ Ինչպես կարող էր պատահել, չեմ հասկանում։ Ես ձեզ այն հաշվով էի գրել, որ նամակն ստանաք կիրակի օրը, Զատկին։ Չեմ