անկանոն։ Ինչ արած։ Ահա և ամենը։ Ասենք, ես դա ասում եմ նրա համար, որ ձեռքս արդեն հոգնեց և էլ գրել չեմ ուզում։ Համբուրում եմ ձեզ և պինդ սեղմում ձեր ձեռքը։
Գրեցեք։ Եռանդով պարապում եմ։ Գրում եմ երրորդ ռեֆերատը։ Նախորդներն անցան բարեհաջող՝ ստուգարք նշանակեցին։ Սա վերջին ռեֆերատն է, իսկ հետո կանցնեմ քննություններին։ Դուք ինչ եք անում։
Գրեցեք ավելի մանրամասն։ Մի սպասեք անպայման պատասխանի, այլ գրեցեք, երբ տրամադրություն է լինում և գրելու բան կա։ Այդ ասում եմ նրա համար, որ հիմա որոշ ժամանակ ես զբաղված եմ և, կարող է պատահել, չկարողանամ գրել հաճախ ու երկար։ Իսկ դուք ազատ եք։ Դե, ուրեմն, գրեցեք։
Ինչպե՞ս է ձեր առողջությունը։ Այդ մասին գրեցեք անպայման և հիմարություն մի արեք բուժվեցեք, եթե դա պահանջվում է։ Հասկացա՞ք։ Դե, ամենայն բարիք։
Մի բարկացեք նամակիս անկանոնության և անընթեռնելիության համար։
95. Ա. ՄԻՍԿԱՐՏՅԱՆԻՆ
Անտյա
Հենց նոր հյուրեր ունեի։ Պարոն պրիստավը, նրա օգնականը, պարոնայք քաղաքապահ ոստիկանները և Նորին Բարեծնություն պարոն Դռնապանը՝։
Ինձ, իհարկե, նրանք հետները չտարան, բայց փոխարենը տարան բունս՝ հրաշալի երազներով հանդերձ։ Նրանց գալուց առաջ