Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես նստել և բանաստեղծություն էի գրում, ձեզ և Օնիկին նամակ գրելուց հետո։ Մուսային ծառայելս արդեն վերջացրել ու պատրաստվում էի քնել, երբ այդ սիրելի պարոնայք հայտնվեցին ինձ մոտ այցելության։

Ես չէի կարող նրանց չնդունել, որովհետև նրանք մտան առանց զեկուցելու։ Իրենց հետ նրանք վերցրին իմ բոլոր թղթերն ու նամակները (ի միջի այլոց, նաև ձեր)։ Ահա և բոլորը։

Իսկ հիմա արդեն լույս է։ Եվ քնել չեմ ուզում։ Ուզում եմ ձեզ գրել երկրորդ անգամ, որքան էլ դա զարմացուցիչ է։ Ինչ արած։

Ես ձեզ գրել էի այն մասին, որ արդեն չեմ բարկանում ձեր հիմար քայլի համար։ (Ներեցեք, որ այսպես արտահայտվեցի։ Բանն այն է, որ այդ քայլը ես չեմ կարող համարել միայն «թեթևամիտ» և «անտեղի»)... Չէ՞ որ դա էգոիզմ է, երբ մարդ այդպես է վարվում։ Չգիտեմ, դուք ինչ կարծիքի եք էգոիզմի վերաբերյալ, բայց ես նրան (ընդունված իմաստով ասված) չեմ կարող հավանություն տալ և մարդու մեջ շատ բարձր եմ գնահատում այլասիրական զգացմունքները...

Բավական է։ Հերիք է։ Արդեն արևը ծագում է։ Կեցցե՛ Արևը։

Չեմ ուզում ոչ մի բանի մասին մտածել, այլևս չեմ ուզում խոսել։

Հիմա հանկարծ ինձ շատ լավ զգացի, և սրտանց ուրախ եմ, որ մենակ եմ։

Եթե հանկարծ մտքներովդ անցնի ինձ գրել, գրեցեք (մինչև 25-ը Մոսկվայում եմ) հետև, հասցեով՝ Տրյոխպրուդնի նրբ., տ. Անդրեևի, բն. 19, Սուսաննա Սերգեևնա Պախալովային՝ Վահանին։

25֊ից հետո մեկնում եմ ամառանոց, և հասցես կլինի՝ Մոսկվա, Բոգորոդսկոյե գյուղ, Վաս. Կոտովի ամառանոցը Միլիոննայա փողոցում, էիդիա Պետրովնա Զվիդուլիին՝2 ինձ:

Uեղմում եմ ձեր ձեռքը:


Վահան