Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

P. S․ Խնդրում եմ, եթե Ավետիքին տեսնում եք, հայտնեք նրան իմ բարևները և հասցես։ Ես նրան ուզում եմ գրել և գրել եմ մի նամակ, բայց երևի չի հասել, այնպես այժմ չեմ ուզում գրել ուրիշ մարզկանը ընթերցանության համար։

Վանան Տ.

Москва, Трехпрудный переулок, д. Андреева, кв. 19, Вагану Терман.

99. 8. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

Սիրելի Ցոլակ


1909, 28 օգոստոսի <Մոսկվա>

Նամակդ ստացածս օրվանից սպասում եմ, բայց մինչև այսօր Կուսիկյանից ոչ մի լուր չկա։ Իհարկե, կարիք չկա երկար բացատրելու քեզ իմ դրությունը, քանի որ, ինչպես քեզ հայտնի է, այդ փողին ես սպասում էի դեռ այս ամսի սկզբին։ Նմանապես ավելորդ է ասել, որ այդ «ստանալիք» փողը արդեն վաղուց կերված է և նույնիսկ պարտքս չի ծածկելու, այնպես որ դա պետք է մի կաթիլ ջրի տեղ ծառայի անապատում։ Ահա այդ պատճառով խնդրում եմ, եթե երկու օր հետո (նամակս ստացած օրիցդ) ինձնից տեղեկություն չստանաս, որ փողը ստացել եմ—կրկին գրիր Կուսիկյանին։ Չեմ հասկանում՝ ինչ է մտածում Կյալը։ Այլևս սպասել անկարելի է՝ ոչ մի ելք չկա: Այսքանը բավական է, որ հասկանաս, թե ինչ դրության եմ։

Եթե որևէ կարելիություն ունես մի տեղից ճարելու փող և ինձ ուղարկելու՝ շտապիր հեռագրով փոխադրելու, իսկ ինքդ հետո Կուսիկյանից կստանաս։ Իսկ եթե գրես Կուսիկյանին (այսինքն եթե ասածս անկարելի է), գրիր անպատճառ որ հեռագրով անպատճառ հեռագրով, փոխադրե փողը։ Գուցե հասցես չգիտե — գրիր։ Մի խոսքով ինչ ուզում ես արա, միայն թե ինձ հասցրու գոնե 20 — 25 ռ.։ Աչքի առաջ ունեցիր, որ այդ փողը պետք է վճարեմ տանտիրոջս (հուլիսի համար) և ուրիշ SKICTpCWHO վերցրած պարտքերս. այնպես որ հետաձգելը անկարելի է։ Ես իմ