անելանելի դրության մասին չէի գրում քեզ՝ աչքի առաջ ունենալով քո հիվանդությունը։ Այժմ կարծում եմ առողջ ես և կաշխատես ինչ որ կարելի է անել։ Որքան կարելի է շուտ, ամեն մի ժամը նշանակություն ունի։ Հասկացա՞ր։ Առայժմ միայն այսքան։
Սոնան այստեղ է։ Պատմեց Ա-ի իր պատմությունը։ Առհասարակ պատմելու շատ բան կա, բայց այդ հետո, մի ուրիշ ավելի լավ ժամանակ: Բարևս Վարյային և ձերոնց բոլորին։ Գրի՛ր։
100. Ց. ԽԱՆԱԱԴՅԱՆԻՆ*
1909, 4 սեպտեմբերի <Մոսկվա>
Եթե մինչև 15-ը ինքդ չես լինի Մոսկվայում, ապա անմիջապես ուղարկիր անձնագիրդ։ 15-ին պետք է վերադարձնել։ Դասախոսություններին ցուցակագրվելու վերջին ժամկետը 25֊ն է։ Եթե հաջողվի, անձնագիրը կհանձնենք գրասենյակ, իսկ եթե ոչ, ստիպված պետք է հոգաս ինքդ այստեղ գալուց հետո։ (Համենայն դեպս բժշկից վկայական բեր)։ Աշխատիր որքան կարելի է շուտ գալ, իսկ եթե առանձնահատուկ (կարևոր) արգելքներ չկան, դուրս եկ անմիջապես։ Բարևիր Վարյային, Մելիք Դավիդովիչին և Վարյայի մորը։
101. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
Սիրելի Ցոլակ
Այսօր գնացի դիվանատուն (канцелярия) և հարցրի քո գործի մասին։ Ասացին, որ կարող ես նոր արձակուրդ վերցնել,