եթե չճարեինք, նա պիտի խայտառակվեր։ Երևակայիր ինչ արինք։ Ես առաջարկեցի գնալ Մամիկոնյանի մոտ և նրանից խնդրել իբր պարտք, պարզելով գործի էությունը։ Ինչ երկարացնեմ, Մամիկոնյանը ջենտլմենի պես վարվեց, և ես հիացմունքիցս ապշեցի նրա խոչորության առաջ։ Կոլյային նա բոլորովին չի ճանաչում։ Ինձ ճանաչում է ավելի շատ լսածներով, քան այնպես — սովորական ծանոթներ էինք։ Երբ գնացինք, ես նրան ուղղակի ասացի.
— Ընկերոջս մի դժբախտություն է պատահել — նա ծախսել է հասարակական փողեր…
— Որքա՞ն։
— 115 ռ.։
— Ե՞րբ է հարկավոր։
— 25 ռ. այսօր։
— Ստացեք (հանում է 25 ռ. դնում սեղանին)։
— Մնացյա՞լը։
— Երեքշաբթի առավոտ (կիրակի օրն էր),— երեքշաբթի առավոտ համեցեք և ստացեք․ ապա ավելացրեց — մի անհանգստանաք, եթե ուզում եք կարող եք այսօր էլ ստանալ, ես միայն հարմարության համար հարցրի ե՞րբ է հարկավոր, կարող եք այդ փողը ստացած համարել և այնպես վարվել։
Как тебе нравится?
Ես ու Կոլյան ապուշ կտրեցինք։ Բայց դու պետք է տեսնեիր, թե ինչպիսի նրբությամբ ու հրաշալի ջենտլմենությամբ արեց նա այդ ամենը, դու պետք է հիշես նաև նրա դրությունը — մի խոսքով ես հիացած էի։
Ապա խոսքը բոլորովին այլ բաների վրա դարձրեց, թեյ տվեց և как ни в чем не бывало ճանապարհ դրեց։ Вот и все. Во вторник утром Коля полуюит остальные 90 р. (իհարկե այս փողը պարտք)։ Այժմ կարծեմ վերջապես դադարել է թղթախաղից, բայց մինչև կոկորդը խրված է պարտքերի մեջ։ Մոտ 600 ռ. պարտք ունի։ Ես նրան խորհուրդ եմ տալիս մյուս տարի գնալ ուսուցչության — և թոշակն ու ռոճիկի մի մասը հատկացնել պարտքերին)։ Այլ ճանապարհ չկա։ Այս հարցի մասին էլ երկար խոսել չեմ ուզում — առայժմ այսքանով բավականացիր։