Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ալմանախը4 արդեն ստացած կլինես։ Միտք է ծագել ամսագիր հրատարակելու5։ Այդ մասին էլ հետո կխոսենք — հոգնեցի։

ՑԸ

Քո Վահան

Ամսի 20 — 23-ին մտադիր եմ դուրս գալու դեպի Կովկաս։ Սուսաննան քեզ բարևում է։

113. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

<1910, 25 հունիսի, Գանձա>

Սիրելի Կարեն

Վերջերս հասա գյուղ1 և կարող եմ քեզ մի երկտող գրել։ Թիֆլիսում հանդիպեցի Փափազյանին և այլ հեղինակների։ Ընդհանրապես «Գարուն»-ի մասին նպաստավոր կարծիք հայտնեցին2, թեև գտնում էին, որ կան թույլ բաներ։ Փափազյանը հավանել է քո «էրֆուրտի ծրագրին3»: Հոնորարից շատ գոհ է։ Ինչո՞ւ մյուս հեղինակներին չես ուղարկում։ Լավ չէ, կասկածներ են ծագում։ Թումանյանը խոստացավ հետևյալ համարին նյութ տալ։ Ընդհանրապես ողջունում են «Գարուն»-ը։ Գուտտենբերգի մոտ4 էլ ասացին, որ լավ է գնում գործը։ Ընդարձակ կգրեմ, երբ քեզնից մի լուր ստանամ, քանի որ նույնիսկ չգիտեմ` այդտեղ ես թե ոչ, հասցեդ էլ (բնակարանիդ համարը) մոռացել եմ — գրիր։

Ахалкалаки, Нерсесу Тер-Григорян —

Վահանին

Ինչպե՞ս են գործերդ. ի՞նչ ես շինում։ Մի տեղ գնում ես թե ոչ, եթե այո — ե՞րբ։