մասին մի ուրիշ անգամ, կամ գուցե շուտով տեսնվենք` այն ժամանակ կպատմեմ։ Իմ մասին հաղորդելու առանձին բան չունեմ — պարապում եմ և քննություններ եմ տալիս։ Վերոհիշյալ ընկերությամբ շատ եմ շահագրգռված և հետաքրքրվում, ուզում եմ, որ մի բան դուրս գա։ Ցանկացե՛ք հաջողություն։ Մտածում եմ մի գիրք հրատարակելու մասին, նույնիսկ անհրաժեշտ է այն, բայց… Գիտեք էլի, ինչ բայց է դա։
Ձեր նամակից պետք է ենթադրել, որ լավ տրամադրության եք — շատ ուրախ եմ։ Իսկ ե՞րբ եք մտադիր դառնալու այդ գարնանային երկրից դեպի մեր «Գարուն»-ի երկիրը։ Ավետիքը գրում է մի «միստիկական» վեպ «Ղազարոս»4 վերնագրով և մի ուրիշը` «Շորագյալցի ուստա Կարոն»5 վերնագրով։ Շիրվանզադեն նույնպես նոր վեպ է գրել6։ Առայժմ ցտեսություն կամ գրություն։
Բարևներով
Հասցես մնում է հինը — Малая Полянка, д. Ермолова, кв. 8.
Բարևս պ. Սիմ. Բաբիյանին և Вера Степановна-ին7 (եթե նա այդտեղ է)։
120. Ռ. ՄԵԼԻՔՅԱՆԻՆ
Սիրելի Ռոմանոս
Նամակդ ստացա։ Դժբախտաբար գրքիցս1 ոչ մի օրինակ չունեմ, նույնիսկ ինձ համար, այնպես որ գիրքս ուղարկել չեմ կարող, ուստի ուղարկում եմ «Գարուն»2 ոտանավորը, որ քեզ հարկավոր է։ Չեմ հիշում էլ ինչ կտորներ եմ խոստացել, որ հիշում ես նամակումդ, ուստի չգիտեմ ինչպե՞ս վարվել։ Մի բաց նամակով խնդրում եմ հիշեցրու խոստումս (ներողությո՛ւն, որ մոռացել եմ), և ես կկատարեմ իսկույն։ Ինչ վերաբերվում է քեզ — դու, հուսով