Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ, չես զլանալու արտագրել գրածդ նյութերը և ուղարկել ինձ, իսկ ես այստեղ կաշխատեմ նվագել տալ ու լսել: Խնդրում եմ այդ չմոռանաս և անպատճառ կատարես։ Մանավանդ, որ այստեղի ակումբում (հայկական) կարելի կլինի երգել (կամ ոգել) տալ, իսկ ամենագլխավորը, իհարկե, այն է, որ ես հետաքրքրվում եմ անձամբ։

Մտադիր եմ մի գիրք հրատարակելու3 — իմ հին և նոր երգերը։ Այժմ զբաղված եմ հազար ու մի աշխատանքով, բայց ոչ գրական` համալսարանական (ամենաանախո՜րժ աշխատանքը), ուստի մի լավ բան գրել քեզ չեմ կարող։ Ցանկանում եմ քեզ կատարյալ հաջողություն և առողջություն։

Բարևներով քո Վահան Տերյան

Հասցես`

Б. Якиманка, дом Паиюшова, кв. 80, Вагану Терьян.

Առայժմ այսքանը։ Չմոռանաս խնդիրքս։

Վահան Տերյան

121. Հ. ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

1910, 8 դեկտեմբերի, Մոսկվա

Մեծարգո պ. Թումանյան «Գարուն»-ի խմբագրությունը հանձնարարեց ինձ դիմել Ձեզ` կրկին անգամ խնդրելով Ձեր մասնակցությունը Ալմանախի երկրորդ գրքում1, որն այս երկու օրս կսկսենք տպագրել (այդքան ուշացավ պարոն Շիրվանզադեի պիեսան2 ուշ ստանալու պատճառով, իսկ մենք ուզում էինք նրան առաջին տեղը տալ հեղինակի հոբելյանի3 առթիվ)։ Այդ, կատարելով իմ վրա դրած հանձնարարությունը, իմ կողմից ևս ջերմագին խնդրում եմ չմերժել որևէ գրվածք ուղարկելու (միևնույն է` արձակ կամ չափական) երկրորդ