Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իհարկե, դրանից Դուք չեք նեղանա։ Չէ՞ որ Դուք գիտեք առածը` «Թանկ է ոչ թե (մեր) նվերը, այլ սերը»2։

Բարևում ենք և հղում լավագույն ցանկություններս։ Երբ այս կոնֆետներն ուտեք, հիշեցեք մեզ։

Հերցոգ Վահան Տերյան
և հերցոգուհի Դոննա Սուսաննա3

Իսկականի հետ ճիշտ է։

Նոցա մեծությանց քարտուղար`
գաղտնի խորհրդական
Ապեկար

Նոցա

Մեծությանց

զինանիշ

VI — S

Բարևեցեք Մելիք Դավիդովիչին և մայրիկին։

Վահան

123. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1910, 28 դեկտեմբերի, Մոսկվա

Ձեր սիրելի նկարն ստացա և սրտանց շնորհակալ եմ ձեզնից, Անտենկա, դրա համար և ձեզ մոտ գալու հրավերի համար, սակայն հազիվ թե կարողանամ հրավերից օգտվել և դրա համար շատ պատճառներ ունեմ։ Մի ժամանակ շատ էի ուզում գալ, բայց վերջին անգամ ձեզ և Մարթայի հետ տեսնվելուց հետո տրամադրությունս միանգամից մի տեսակ ընկավ, և ես ինձ շատ և շատ անհարմար զգացի»: Ինչի՞ն պետք է վերագրել դա, արդյոք իմ զգայնությա՞նը, թե այլ հանգամանքների, բայց փաստը մնում է փաստ, և ինձ թվում է, որ նման որևէ բանի կրկնությունը ինձ համար կլիներ չափազանց տհաճ, շատ ծանր։ Ես մի րոպե իսկ չեմ կասկածում,