գրքի համար։ «Գարուն»-ում ընդունված վարձատրության չափը կարծեմ Ձեզ հայտնի պիտի լինի, սակայն պետք է ավելացնեմ, որ որոշ դեպքերում կարող են լինել և շեղումներ — օրինակ, երբ ստացված նյութը թեև փոքր է, բայց արժանավոր — տրվում է որոշված չափից ավելի ևս։ Հիշում եմ, որ Դուք դժգոհ էիք «Մուրճ»-ից նրա համար, որ նա միահավասար էր գնահատում և երկար ու ձանձրալի պոեմի տողը և երկտուն, բայց հրաշալի բանաստեղծության տողը։ Կարծում եմ, որ «Գարուն»-ը Ձեզ առիթ չպիտի տա նեղանալու, ուստի հույս ունեմ, որ մեր խնդիրքը չեք մերժի։
Ձեր «Մերոնք» խորագրի տակ տպագրվող էսքիզները այստեղ շատ հավանեցին թե ուրիշները, թե մենք, և եթե դրանցից մի երկուսը մեզ ուղարկեիք, անչափ շնորհակալ կլինեինք։ Սակայն, իհարկե, Ձեր ցանկությանն է վերապահված ինչ ուղարկելը։
Ընդունեցեք ջերմ բարևս ու անկեղծ հարգանքս:
Б. Якиманка, дом Панюшова,
кв. 80, В. Терьян.
122. Վ. ԽԱՆԶԱԴՅԱՆ - ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
1910, 22 դեկտեմբերի, Մոսկվա
Սիրելի Վարյա[1]
Ես և Սուսաննան Ձեզ ուղարկում ենք մի քանի փոքր տուփ կոնֆետ։ Իհարկե, այս կոնֆետները շատ էլ ընտիր չեն, բայց,
- ↑ Նամակը գրված է ռուսերեն: