«Հետագայում, — գրում է Պ. Մակինցյանը, — նա հանդես է գալիս Թիֆլիսում իր այդ դիտողություններով, սակայն ավելի մշակված կերպով և քաղաքական գունավորումով։ Սա արդեն ակադեմիական դատողություններ չեն։ Հասարակությունն ընդունում է այդ դասախոսությունը որպես քաղաքական ելույթ, և դաշնակցությունը բոյկոտի է ենթարկում մեր պոետին» («Չորսհատորյակ», 4-րդ հատոր, էջ 358)։
Դժբախտարար ոչինչ չի մնացել Հովհ. Հովհաննիսյանի լեզվի ու ոճի մասին դասախոսությունից, սակայն դժվար թե այդպիսի կոնկրետ հարցի նվիրված թեման դառնար «Հայ գրականության գալիք օրը» ամենաբազմազան խնդիրներ (և՛ քաղաքական, և՛ գրական, և՛ արձակի, և՛ պոեզիայի, և՛ գալիք օրվա) արծարծող դասախոսության «միջուկը»։ Մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ հարցերը հուզել են Տերյանին, և նա դրանց մասին արտահայտվել է ամենատարբեր ժանրի ու կարգի ելույթներում (բանաստեղծություն, հոդված, զեկուցում, նամակ և այլն)։ Շատ հարցեր գալիս են ավելի վաղ ժամանակներից։ «Ալեքսանդր Ծատուրյան» զեկուցման վերջին մասի (գրական գործունեության մասին) պլանի համեմատությունն իսկ ցույց է տալիս այդ՝ «Մեր գրականության զարգացման երկու զուգընթաց հոսանքները։ Հայրենիքի և ազգության գաղափարը։ Ժողովրդական և գրական լեզու։ Գյուղը և նրա իդեալացումը… Օտար դաշտերից… Նոր հորիզոնների սահմանագծում»։ Ուրիշ ժանրի գործերից օրինակներ չենք բերում, դրանք տարբեր առիթներով բերված են։ Մենք ավելի հավանական ենք համարում, որ Հովհ. Հովհաննիսյանի լեզվի ու ոճի մասին զեկուցումը դարձել է 1917 թ. հունվարին Երևանում կարդացած զեկուցման («Հայոց նոր շրջանի բանաստեղծության ոճի ու լեզվի զարգացման մասին:</ref>Այդ թեման ևս շատ է հուզել Տերյանին: Նա 1916-ի ամառը գրել է Խանզադյանին, թե մտադիր է այդ հարցերի մասին զեկուցում կարդալ. «Օրինակ, հարմար նյութ չէ՞ր լինի «Լեզուն մեր նոր պոեզիայի մեջ» կամ «Լեզուն, ոճ և ձևերը մեր նոր պոեզիայում»: Սա ասում եմ, որովհետև մտադրություն ունեմ «Գարուն»-ի համար գրել մի այդպիսի հոդված»։ Հոդվածը գրե՞լ է, թե՞ ոչ, դժվար է ասել, մանավանդ, որ չի պահպանվել զեկուցման տեքստը։»</ref>) «միջուկը»։
Տերյանը հետո չի զբաղվել իր զեկուցումը «կարգի բերելու» հարցով, այն առանց «կարգի բերված» վիճակի էլ հասել է մեզ: «Դասախոսությունից դուրս մնացել է երեք թերթիկ, — գրում է Պ. Մակինցյանը, — որ մենք չկարողացանք տեղավորել երկրորդ մասում»։ Ապա բերված է այդ «երեք թերթիկը» ծանոթագրություններում. «Գեղարվեստական ոճի ամենակարևոր պահանջներից մեկն է նյութի և լեզվի համապատասխանությունը։
Այդպես՝ երբ մի բարձր առարկայի մասին սկսում են խոսել ժողովրդական (վուլգար) լեզվով, երբ պարզ և դյուրըմբռնելի լինելու համար խրթին, սակայն սեղմ ու արտահայտիչ լեզուն փոխարինում են ճապաղ ու նկարագրուն (описательным) լեզվով — ստացվում է վուլգարիզացիա, թեև ըստ էության