Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ըստ ներքին բովանդակության տարբերություն չի լինում մեկի և մյուսի մեջ։ Օրինակ. Между прочим малороссийская драма, вместе с тем милый юмор в стихотворении Крымского.

Ամենից սարսափելին այն է, երբ գրողը բարձր ոճով սկսում է բարբառել մի քանի մասին, սարսափելի խոսքերով սկսում է խոսել մի բանի մասին, բայց որոշ սահմանն անցնելով — ռիտորիկայի է փոխում իր ոգևորությունը և ձեր մեջ կասկած է հարուցանում իր վերաբերմամբ։

Леонид Андреев — «он пугает, а я не боюсь». Ա. Ահարոնյան, Սիամանթո, Վարուժան և առհասարակ պոլսեցիք։ Իբրև հակադրություն — մի կողմից Տոլստոյի Корней Васильев և ուրիշ գրվածները: Մյուս կողմից Достоевск-իի ներշնչուն ու ոգևորված գրվածները, օրինակ «Униженные и оскорбленные» կամ «Братья Карамазовы» կամ «Преет[упление] и наказание».

Նույն թյուրիմացությունն է ստեղծվում, երբ, ընդհակառակը, որևէ հասարակ բանի մասին սկսում են խոսել բարդ ու խրթին լեզվով, հաճախ խճողելով իրանց լեզուն օտար բառերով։

Ինչպես հայտնի է, Գոգոլը այդ միջոցով достигал блестящих результатов և նրա հումորը գեղեցիկ արտահայտություն է գտել այդ ձևի մեջ։ Օրինակ…։ Ճիշտ է, հետագայում չափազանցությունների հասցրին այդ ձևը և բնականաբար այդ ձևը ևս կորցրեց իր սուր բնույթը և իր հերթին վուլգարիզացիայի ենթարկվեց անշնորհք գրիչների մոտ» («Չորսհատորյակ», 4-րդ հատոր, էջ 360 — 61):

Իրավացի է Մակինցյանը, որ այս հատվածը ավելի շուտ «ծրագիր է, քան շարադրություն»։ Տերյանն այս հարցերի մասին հավանորեն խոսել է՝ հետո էլ չի հասցրել ասածները գրել, տպագրության համար պատրաստել։

Գրականության և արվեստի թանգարանում պահվում է «Հայ գրականության գալիք օր»֊ից հատված» վերնագրով Տերյանի մի ինքնագիրը (գործ № 94 բ), որ բերում ենք ստորև.

«Մեր գրականությունը չի ստեղծել այնպիսի պատկերներ, որոնք ազգային գույն ունենային և միևնույն ժամանակ հասկանալի լինեին օտարներին — այսինքն չի ստեղծել ստիլ։ Համսունի գրվածները, որոնցով մենք սքանչանում ենք, միանգամայն ազգային են, Իբսենը միանգամայն ազգային գրող է — ուրեմն ինչն է պատճառը, որ նրանք հասկանալի են օտարներին, գնահատելի են։ Այն, որ նրանք սեմբոլիստ են, նրանք վերցնելով ազգայինը, վերցրել են խոր. այն են վերցրել, ինչ հատուկ է ոչ միայն բոլոր մարդկանց, այլև բոլոր ժամանակներին։ Մինչդեռ վերջերս մեզանում երիտասարդ հեղինակները իրանց հերոսներին տալիս են եվրոպական անուններ — հերոսուհիներին անվանում են Լյուսի, Վիկտորյա և այլն, կարծելով, որ Համսունի լավությունը նրանումն է, որ նրա հերոսուհին կոչվում է Վիկտորյա և ոչ Շողակաթ կամ Փառանձեմ։ Ուզում եմ ասել, որ նրանք ազգային հագուստով դուրս են բերում մարդկանց, իսկ մերոնք խրտվիլակներին են ազգային հագուստ հագցնում, կամ լավագույն դեպքում ազգային մարդուց վերցնում են այն, ինչ այսօրվանն է, ինչ վաղը կարող է չլինել։ Ինչ առհասարակ կարող է և չլինել: Այդ տեսակետից ինձ թվում է, Սունդուկյանը եթե և չի ստեղծել իսկական սիմվոլիստական արվեստ, նա,