կարող է հայտնի լինել, չենք ծանոթագրել («Գեղարվեստ» հանդես, «Հուշարար» երկշաբաթաթերթ, ստոլիպինյան ռեժիմ և այլն)։
Նույն անունների ծանոթագրությունների կրկնություններից խուսափելու համար նամակների և հեռագրերի ծանոթագրությունների սկզբում գրել ենք «Հասցեատերեր և անձինք, որոնց անունները նամակներում հաճախ են հիշատակվում» տեղեկատուն։
Հայտնի անուն-ազգանունները (օրինակ, Մուրացան, Խ. Աբովյան, Ն. Մառ և այլն) չենք ծանոթագրել։ Չենք ծանոթագրել (որոշ բացառություններով, երբ կարևոր է) նաև «բարև»֊ի ու «ողջույն»-ի համար հիշատակված անունները։
Հասցեատերեր և անձինք, որոնց անունները* նամակներում
հաճախ են հիշատակվում
Ալեքսան, Ալեքսան Բաձյուկ, Ալյոշ, Ալյոշա — տե՛ս Մյասնիկյան Ալեքսանդր:
АЯ — Իսահակյան Ավետիք։
Անդրեաս, Անդրեյ — տե՛ս Պատվականյան Անդրեաս։
Ավետիք, Ավո — Իսահակյան Ավետիք։
Արամ — տե՛ս Տեր֊Գրիգորյան Արամ։
Արութիկ — տե՛ս Դուրգարյան Հարություն։
Բարսեղ Վարդանիշ — տե՛ս Գասպարյան Բարսեղ։
Բարսեղյան Կարապետ — տե՛ս Կուսիյան Կարապետ։
Գագիկ — տե՛ս Պիճիկյան Գագիկ։
Գասպարյան Աննա — Լազարյան ճեմարանի տեսուչ և մաթեմատիկայի ուսուցիչ Բարսեղ (նաև Վասիլ) Գասպարյանի աղջիկը, որի նկատմամբ Տերյանը սեր է տածել և նրան նվիրել իր բանաստեղծությունների ձեռագիր «Արիւն» (հակառակ կողմից կարդալով՝ Նյուրա) ժողովածուն։
Գասպարյան Բարսեղ— մանկավարժ, եղել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի տեսուչ և մաթեմատիկայի ուսուցիչ։ Տերյանի դասատուներից։
Գոհար, Գոհարիկ — տե՛ս Կուսիկյան Գոհար։
Դուրգարյան Հարություն (1886—1933) — Տերյանի մեծ քրոջ՝ Աշխենի որդին, մանկավարժ (աշխատել է Սանահինում, Գանձայում և այլ վայրերում)։
Եմելյան — տե՛ս -Քարամյան Մելքոն»:
Երեանցյան Նունե (1858—1938) —մանկավարժ, մշակութային գործիչ, Ն. Կուսիկյանի կինը։
«Ընկեր Ծատուր»— տե՛ս Ռուբենի Ալեքսանդր։
Լևոնյան Գարեգին (1872—1947)— արվեստի տեսարան, «Գեղարվեստ» հանդեսի հրատարակիչ-խմբագիր, արվեստի վաստակավոր գործիչ։
Խանզադյան Ցոլակ (1886— 193Ց) — քննադատ, գրականագետ, կյանքի վերջին շրջանում ռուս և անտիկ գրականության դասախոս Երևանի համալսարանում։
Խաչատրյան Հայկ (1883 —1960) —ավարտել է Լազարյան ճեմարանը, ապա՝