Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբան, Վ. Տերյանի մտերիմ ընկերներից։

Ծատուր — Ծատուրյան Ալեքսանդր։

Կալբարիչ — տե՛ս Կուսիկյան Կարապետ։

Կասպարօվ Վասիլտե՛ս Գաապարյան Բարսեղ։

Կարբարիչ — տե՛ս Կուսիկյան Կարապետ։

Կարենո — տե՛ս Միքայելյան Կարեն։

Կարպ Բարիսովիչ, Կարպուշ, Կյալ — տե'ս Կուսիկյան Կարապետ։

Կոլյա — տե՛ս Վարագյան Նիկոլայւ

Կուսիկյան Գոհար (1892— ?)—Կարապետ Կուսիկյանի աղջիկը, երկար տարիներ պաշտոնավարել է Մոսկվայի Լենինի անվան գրադարանում իբրև գիտական աշխատող։

Կուսիկյան Կարապետ (1864 —1915) — մանկավարժ, գրականագետ, Լազարյան ճեմարանի հայոց լեզվի ուսուցիչ, Վ. Տերյանի բարեկամ-հովանավորոդներից։ Տերյանը կոչել է նաև Բարսեղյան (կազմել է հայրանունից)։


Կուսիկյան Հովսեփ (1890—1964)— Կարապետ Կուսիկյանի որդին, լեզվաբան, գրականագետ, պատմաբան, գիտության վաստակավոր գործիչ։ Վ. Տերյանի ընկերներից։

Կուսիկով հոսիֆ —. տե՛ս Կուսիկյան Հովսեփ։

Հայկ — տե՛ս Խաչատրյան Հայկ։


Հայկանուշ — տե՛ս Տեր-Գրիգորյան Հայկանուշ։


Հայկո (երբեմն Հայկանուշ)— տե՛ս նալբանդյան Հայկանուշ։


Հարությունյան Մելիք — հաշվապահ, Ցոլակ Խանզադյանի կնոջ հայրը։


Հարությունյան—Խանզադյան Վարվառա (նաև Արուտյանովա) (1886—?)—մանկավարժ։ Երկար տարիներ ռուսաց լեզու է դասավանդել Բաքվի ու Երևանի դպրոցներում և Երևանի պետական համալսարանում։ Ց. Խանզադյանի կինը։

Հեղինե, Հեղո — տե՛ս Տեր-Գրիգորյան Հեղինե։

Հզորյան— տե՛ս Միքայելյան Կարեն։

Ղազար, Ղազարոս — տե՛ս Տեր-Գրիգորյան Ղազար։

Մակ, Մակինցյան Պողոս (1884—1937)— գրականագետ, քննադատ, պետական գործիչ։ Լազարյան ճեմարանում և հետագա տարիներին Վ. Տերյանի ամենամտերիմ ընկերներից։ Պոետի երկերի առաջին քառահատոր ժողովածուի կազմող, ծանոթագրող և խմբագիր։

Մամիկոնյան Ստեփան (1859—1922)—իրավաբան, հասարակական գորեիչ, Մոսկվայի «հայկական կոմիտեի» նախագահ։

Մել— տե՛ս Քարամյան Մելքոն։

Մելիք Դավիդովիչ — տե՛ս Հարությունյան Մելիք։

Մելիքյան, Մելիքյան Ռոմանոս (1883—1935)—նշանավոր կոմպոզիտոր և մանկավարժ։ Ձայնագրել է Վ. Տերյանի մի քանի բանաստեղծությունները։

Մելքոն, «Մելքոն Իվանիչ»— տե՛ս Քարամյան Մելքոն։

Մեսնիկ, Մեսնիկյան — տե՛ս Մյասնիկյան Ալեքսանդր։

Միքայելյան Կարեն (1885—1941)—գրող, մշակութային գործիչ։ Տերյանի ընկերներից։