Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վարիա, Վարիխեն, Վարինկա, Վարյա, Վարվառա Մելիքովա, Варенька—տե′ս Հարությունյան֊Խանզադյան Վարվառա։

Վրույր, Վրույր Արամ (Մաքաչյան Արամ) (1863—1924)—դերասան, մշակութային գործիչ։

Տեր-Գրիգորյան Արամ (1879—1925) — Վ. Տերյանի եղբայրը, ավարտել է Թիֆլիսի գիմնազիան, ապա Պետերբուրգի և Դորպատի համալսարանները։ Իրավաբան, հրապարակախոս, թարգմանիչ, մանկավարժ։ 1907—1908 թթ․ Թիֆլիսում խմբագրել ու հրատարակել է «Անկախ մամուլ» թերթը։

Տեր-Գրիգորյան Հայկանուշ — Տեր-Գրիգորյան Արամի կինը, մանկավարժ, երկար տարիներ աշխատել է Հայաստանի Պետական հրատարակչությունում (այժմ «Հայաստան»)։ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Էդգար Հովհաննիսյանի տատը։

Sեր-Գրիգորյան Ղազար (1874 —1937) — Վ. Տերյանի մեծ եղբայրը, գրող՝ մեր գրականության մեջ հայտնի է Ջավախեցի անվամբ։ Երկար տարիներ իբրև մանկավարժ աշխատել է Անդիժանում և Տաշքենդում ։ 1933-ից աշխատում էր Հայաստանում։

Տեր-Գրիգորյան Ներսես (1882—1949) — Վ. Տերյանի եղբայրը, ավարտել է Ներսիսյան դպրոցը և զբաղվել ուսուցչությամբ։ Եղել է Անդրկովկասում առաջին գյուղական կոոպերատիվի հիմնադիրներից։

Տեր-Գրիգորյան-Վարդապետայան Հեղինե (1889—1964)—Վ. Տերյանի կրտսեր քույրը,

Տերյան-Պախալովա Սուսաննա (1887 —1936) — Վ. Տերյանի առաջին կինը, նոր նախիջևանցի, գիմնազիան ավարտել է Ստավրոպոլում։ Տերյանը Սուսաննայի հետ ծանոթացել է 1908-ին, ամուսնացել են 1911-ին։ Սուսաննան վախճանվել է թոքախտից Դիլիջանում։

Ցել, Ցիլ, Ցիլլեր, Ցոլաչոկ, Ցոլլեր, Ցոլ-Ցիլլեր — տե՛ս Խանզադյան Ցոլակ։ Ուսանող Ծատուր, ուսանող Ծատուրյան — տե՛ս Ռուբենի Ալեքսանդր։

Քարամյան Մելքոն (1885—1963) — Վ. Տերյանի դասընկերը։ Ծնվել է Իրանում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Լազաուան ճեմարանում (1901 —1906), բարձրագույնը՝ Մոսկվայի, Խարկովի, Ժնևի համալսարաններում։ Կյանքի վերջին շրջանում Երևանի դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում դասավանդել է ֆրանսերեն լեզու, «Եմելյանը» Հարամյանի կուսակցական ծածկանունն է։

Քոչարյան Սոֆյա (1885—1966) — Ավ. Իսահակյանի սիրած աղջիկը, հետագայում կինը։

Օնիկ, Օհանջանյան Օնիկ (նաև Ագանջան, Օհանջան Արտեմովիչ) (1885—1937) — Տերյանի՝ Լազարյան ճեմարանի ընկերներից, հասարակական-պետական գործիչ՝ եղել է Հայաստանի հողագործության ժողովրդական կոմիսարի տեղակալ, Հայկոոպի նախագահ։

Օտարյան Լիզա — կանանց բարձրագույն դասընթացների ուսանողուհի։ Օտարյան Սոնա (նաև Զհորաբովա) — մանկավարժ։ Սովորել է Մոսկվայում՝ կանանց բարձրագույն կուրսերում։ Արամ Տեր-Գրիգորյանը պատմում է, որ Օտարյանը Տերյանի հետ Թիֆլիսում ռուսերեն է պարապել (մինչև