Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։ 1 Խոսքը Սոնա Օտարյանի մասին է։

3

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱՀ, ՏՖ)։ 1 Ա-ին — անհայտ։

2 Խոսքը այդ գրողների դիմանկարներով բացիկների մասին է։ Գրականության ու գրողների «պրոպագանդի» այդ ձևը, ինչպես երևում է, այն ժամանակ տարածված է եղել։ Խ. Փորքշեյանը պատմում է, որ 1902—ին Ռ. Պատկանյանի մահվան 10-ամյակի առթիվ Տերյանից ստացել է 400 բացիկ «Ռ. Պատկանյանի լուսանկարով» և տարածել Նոր Նախիջևանում (տե՛ս «Վահան Տերյանը ժամանակակիցների հուշերում», էջ 298—299)։

3 Առուշանյաններ — Մոսկվաբնակ հայեր. դրանց տանն էին բնակվում Տերյանի ընկերներ Օնիկ Օհանջանյանն ու Մելքոն Քարամյանը։

4

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱՀ, ՏՖ): 1 Տե՛ս նախորդ նամակի 2-րդ ծանոթագրությունը։ 2 Մելքոն Արամի Քարամյան։ Տերյանը «Արամ»-ին ռուսացրել դարձրել է «Իվանիչ». մի տող ներքև՝ հասցեի մեջ գրված է. «Мелкону Карамяну», իսկ Մելքոն Քարամյանի հայրանունը Արամ է։

3 Առուշանյաններ — տե՛ս նախորդ նամակի 3-րդ ծանոթագրությունը։

5

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։ 1 Խոսքը Լեոյի «Արնագին» պատմվածքի մասին է (Թիֆլիս, 1890)։

6

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ) ։ Բացիկ է, վրան կնիք՝ «почтовый вагон». հավանորեն նամակը ճանապարհից է ուղարկված։

1 Օպալիխա — Մերձմռսկովյան բնակավայր, Մոսկվայից արևմուտք երկաթուղային կանգառ (остановочный лункт)