մասնակցել էր ներքին գործերի մինիստր Վ. Կ. Պլեվեի դեմ կատարված մահափորձին, 1905-ի փետրվարի 4-ին ռումբ նետելով սպանեց Ս. Ա. Ռոմանովին։ «Մշակ»-ը փետրվարի 6-ին (№ 16) հաղորդել է. «Մոսկվա, 4 փետրվարի։ Այսօր չորրորդ ժամի սկզբին Կրեմլում Նիկոլսկի դռների մոտ սպանվեց մեծ իշխան Սերգի Ալեքսանդրովիչ կառքի մեջ գցված ռումբով։ Մեծ իշխանի մարմինը կտոր-կտոր եղավ»։
Ժողովրդի մեջ ասելիս են եղել. «От Сережки остались только ножки». Կալյաևը դատապարտվեց և սպանվեց 1905 թ. մայիսի 10-ին Շլիսսելբուրգում։ Թվում է խոսքը Տերյանի արխիվում պահպանված «Կոչ առ գիմնազուհիս կովկասյան (փորձված կուրսիստկայի խորհուրդները ռոժաներին)» բանաստեղծության մասին է։ Ահա մի հատված այդ բանաստեղծությունից.
|
12
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։ Թվագրվում է ըստ բովանդակության։ Նամակը կիսատ է՝ սկզբի էջերը չեն պահպանվել։
1 Տե՛ս նախորդ նամակի 6-րդ ծանոթագրությունը։
2 Տե՛ս նախորդ նամակի 3-րդ ծանոթագրությունը։
3 Այս արտահայտությունը, ինչպես և № 11 նամակի «նրանց ինստիտուտից մի տղա կարող է ման գալ մինչև մարտի մեկը» արտահայտությունը հավանորեն կապված է որևէ անձնավորության կամ դեպքի հետ, որ հայտնի է եղել Տերյանին ու Օտարյանին։
13
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։ Թվագրվում է ըստ բովանդակության։
1 Տե՛ս № 11 նամակի 3-րդ ծանոթագրությունը։
2 Խոսքը Սոնա (նաև Սոֆյա) Գալաջյանի մասին է։ Բերնի համալսարանի ուսանողուհի, հետագա տարիներին բժշկուհի: Արել է նաև գրական փորձեր (տե՛ս, օրինակ, «Մուրճ», 1906, № 11—12, էջ 6, «Նոր օր»)։ Տերյանի եղբայր Արամ Տեր-Գրիգորյանը հուշերում պատմում է, որ Թիֆլիսում Սոնա Գալաջյանը Տերյանի հետ պարապել է թվաբանություն և աշխարհագրություն (Տերյանը նախապատրաստվում էր Մոսկվայի Լազարյան ճեմարանի ընդունելության քննություններին)։
3 Լազարյան ճեմարանի շուրջ 400 աշակերտներից կեսը գիշերօթիկ էր, կեսը՝ երթևեկ: Գիշերօթիկների մեծամասնությունը գյուղացիներ էին՝ եկած