Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զանազան վայրերից և սովորում էին ձրի. «Երթևեկները,— գրում է այդ ճեմարանի սան Պ. Մակինցյանը,— գլխավորապես մոսկվացիներ էին, որոնց թվում կային թե տեղական, թե Ռուսաստանի այլ հայ գաղութներից եկած սակավաթիվ հայեր։ Սրանք գրեթե բոլորը ունևոր ծնողների զավակներ էին։ Աշակերտները, անգամ արտաքուստ նշմարելի, բաժանվում էին երկու մասի հարուստ և աղքատ ծնողների զավակներ։ Երթևեկ աշակերտները, իրենց հաշվով, միշտ ավելի լավ էին հագնված, նրանց անվանում էին , մինչդեռ գիշերօթիկները հագնում էին ճեմարանի «կազյոննի» շորերն ու կոշիկները — ստոր տեսակի նյութից և վատ կարված։ Երթևեկները ապրում էին դուրսը, իրենց ծնողների, ազգականների կամ ծանոթների մոտ, յուրաքանչյուրն իր ուրույն կյանքով, մինչդեռ զիշերօթիկները դատապարտված էին փակ կյանքի և ապրում էին համեստ, բայց հանրային կյանքովս ( «Չորսհատորյակ», 1-ին հատոր, էջ XV—XVI)։

4 Խոսքը սևհարյուրակային բռնությունների մասին է։

14

Տպագրվում է ըստ ինքնագրի:

15

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

1 Խոսքը «Կոչ առ գիմնազուհիս կովկասյանս բանաստեղծության մասին է (տե՛ս № 11 բանաստեղծության 6-րդ ծանոթագրությունը)։ Թվում է դրա հեղինակը Studium»-ի մերձավոր աշխատակից Քրիստափոր (որոշ աղբյուրներում Խաչատուր) Չարխյանն է, որը, Պ. Մակինցյանի վկայությամբ, «...գրում էր Պատկանյանի հետևողականությամբ ֆելիետոններ «Սոխախի գալաճիններ» ընդհանուր խորագրովս («Չորսհատորյակ», 1-ին հատոր, էջ XX)։

Խ. Փորքշեյանը հուշերում հաստատելով նույն փաստը, ավելացնում է, որ Ջարխյանը գրել է նաև «Ռեմբելի բաղջայի գալաճիներ» վերնագրով ֆելիետոններ։

2 Վրացական «Ցնորիս փուրցելի»-ն (տեղեկատու թերթ) իր բազմաթիվ նյութերով դատապարտում էր ընդհարումները հրահրոցներին, խոսում էր «աներևույթ ուժիս և «աներևույթ ձեռքիս մասին, երկու հարևան ժողովուրդներին համարում էր անմեղ զոհեր տվողներ և կոչ էր անում վերջ տալ եղբայրասպան կռիվներին (տեքս «Մշակս, № 21 (12 փետրվարի), № 22 (13 փետրվարի և ուրիշ)> № 21-ում, օրինակ, լրիվ արտատպված է «Ցնորիս փուրցելի»-ի հոդվածը։

3 Տե՛ս № 11 նամակի 1-ին ծանոթագրությունը։

16

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

1 Միլլեր Վսեվոլոդ Ֆեոդորովիչ (1848—1913)— ակադեմիկոս, ֆոլկլորիստ և լեզվաբան։ Եղել է Լազարյան ճեմարանի դիրեկտոր 1897—1911 թթ.:

2 Տե՛ս № 11 նամակի 3-րդ ծանոթագրությունը։