Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

9 Խոսքը Ա. Ի. Տուժին-Սումբատովի (1857—1927) «Դավաճանություն» պիեսի մասին է, որի ներկայացմանը Սիրանույշը (Մերոբե Գանթարճյան—1857— 1992) հանդես էր գալիս Զեյնարի ղերակատարմամբ: Դժվար է ասել, թև հռչակավոր դերասանուհու այդ բացառիկ հաջողված դերակատարումը ինչու դուր չի եկել Տերյանին։

11 Հավանորեն խոսքը №28 նամակի մասին է` ուղարկված 1905 թ. նոյեմբերի 9-ին։

31

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

32

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ) ։

1 Տե՛ս №20 նամակի 5-րդ ծանոթագրությունը։

33

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

34

Տպագրվում է ըստ Իսահակյանների մոտ պահվող ինքնագրի։

1 Աննետ — անհայտ, Ք. Չարխյանի «Կոչ առ գիմնազուհիս կովկասյան» բանաստեղծության (տե՛ս № 11 բանաստեղծության 6-րդ ծանոթագրությունը) մեջ ևս կա այդ անունը («ասաց «գյոզալ իմ Աննետ»): Հավանորեն Տերյանին և նրա ընկերներին ծանոթ աղջիկ։

2 Խոսքը Լազարյան ճեմարանի ավարտական քննությունների մասին է։

3 Ակնարկում է ճեմարանում իրենց գիշերօթիկ լինելը (տե՛ս №13 նամակի 3-րդ ծանոթագրությունը)։

4 Թեև Տերյանը հիասթափված էր իր պրոպագանդիստական գործունեությունից, սակայն, ինչպես երևում է, դեռ աղոտ հույսեր կային։ Տերյանագետները նրա հեռացումը դաշնակցությունից հաշվում են 1906-ի վերջերից։ 1907-ի մայիսին Տերյանը, Մյասնիկյանի հետ, Բաքվում է (տե՛ս №49 նամակը) և աշխատում է (թեև կարճ ժամանակով` հիվանդությունը ընդհա՛տում է այդ աշխատանքը) բանվորների շրջանում, մտորում է «հայ բանվորին սոցիալիստ դարձնելու», նրան «միջազգային պրոլետարիատի շարքերը» մտցնելու մասին։ Մտորումներ, որ նրան հետագայում հասցրին մարքսիզմին:

5 «Հացի երգեր»— Ակնարկում է «Հառաջ» թերթի 1906 թ. № 23-ում (12 փետրվարի) տպագրված «Հացի երգը» բանաստեղծությունը։

6 Կարծում ենք գրող Լևոն Մանվելյանին։

35

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԲ՛, ՏՖ)։

Թվագրվում է ըստ բովանդակության։