Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

36

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

Թվագրվում է ըստ բովանդակության։ Նամակի վերևը հայերեն գրված է. «Հունիսի մեկին վերջացրի նամակս, Մոսկվա: Չմոռանաք գրել և ինչքան ընդարձակ, այնքան լավ»։

1 Խոսքը Լազարյան ճեմարանի ավարտական քննությունների մասին է։

2 Լազարյան ճեմարանի մասին է։ «Պանսիոն»֊ում էին մնում գիշերօթիկ սաները (տե՛ս նաև №13 նամակի 3֊րդ ծանոթագրությունը)։

3 Ս. Օտարյանը սղնախցի էր (Սղնախը գտնվում է Վրացական ՍՍՀ-ում)։

4 Ս. Օտարյանը սովորում էր Գերմանիայում։ Ակնարկում է գերմանացիների հատուկ սերը երշիկի և գարեջրի նկատմամբ։

5 Նախաթոռ քաղաքում — Մոսկվայում։

37

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

Թվագրվում է ըստ բովանդակության։ «Էջեր Վահան Տերյանի կյանքից» գրքում գրեթե լրիվ մեջբերելով նամակը, Ս. Սուքիասյանը գրել է. «Ահավասիկ... նրա մի նամակը, որ գրված է 1907 թվականին Մոսկվայում և ուղղված նույն Սոֆյա Օտարյանինս (էջ 289)։ Մեզ ճիշտ չի թվում այս պնդումը։

Առաջին` նամակում ասված է, որ ինքը ընտրել է «историко-филологический ֆակուլտետը», մտածում է մի որևէ թոշակ ճարել (համալսարանում սովորելիս), «իսկ այժմ... ծառայում եմ մի նոտարի մոտ»։ Այդ ամենը տեղի է ունեցել 1906 թվականին և ոչ 1907։ Տերյանը, ինչպես վկայում է պոետի դասընկեր Պ. Մակինցյանը, ճեմարանն ավարտել է «1906 թ. մայիսի վերջերրինս, ապա «նա աշխատանք է գտնում մի նոտարի մոտ» («Չորսհատորյակս, 1-ին հատոր, էջ XXVII, XXVIII)։

Երկրորդ` կա իրեն` Տերյանի վկայությունը. 1906 թ. դեկտեմբերին ձերբակալվելով, նա իր ձեռքով լրացված հարցաթերթիկներում (1906 թ. դեկտեմբերի առաջին կեսին) մի անգամ գրել է. «Կայսերական Մոսկվայի համալսարանի պատմա-լեզվագիտական ֆակուլտետի 1 սեմեստրի ուսանողս։ («Գործ»-ում իբրև անձնական փաստաթուղթ պահվել է «համալսարանի վկայականը»):

Առաջին սեմեստրը (սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր) վերջանալուց 2 օր հետո էր Տերյանը ձերբակալվել, այդ է պատճառը, որ դեկտեմբերի 13-ի (երբ սկսվել էր երկրորդ սեմեստրը) հարցաքննության ժամանակ նա գրում է. «Մոսկվայի համալսարանի ուսանող»։

Երրորդ` թոշակի հարցը։ Հարցաթերթիկներում Տերյանի ձեռքով առաջին անգամ գրված է, որ ստանում է «թոշակ Մոսկվայի հայ եկեղեցուց և համալսարանից»։ Երկրորդ անգամ. «Մոսկվայի համալսարանի ուսանող, թոշակառու»։

Տերյանը չէր կարող 1907 թվականին մտահոգվել համալսարան ընդունվելու, թոշակի հարցերով, երբ նա թոշակառու ուսանող էր տակավին 1906 թվականի սեպտեմբերից» Չէր կարող նաև 1907-ին նոտարի մոտ ծառայել, որովհետև