Անձնական խուզարկության ժամանակ Ագանջանյանի մոտ գտնված է Կայսերական Մոսկվայի համալսարանի մուտքի տոմս` Բնագիտական բաժանմունքի ուսանող Պավել Սուխոտինի անունով №221։ Տեր-Գրիգորյանի սենյակը խուզարկելիս գրասեղանի վրա և դիվանի տակ` արկղում երևան է բերված գրագրություն հայերեն լեզվով, ինչպես և ռուսերեն, լուսանկարներ, տպագիր բրոշյուրներ, որոնք հիշատակված են սրա հետ ներկայացվող հատուկ ցուցակի մեջ։
Կարգադրված է վերևում շարադրվածի մասին գրել արձանագրության մեջ, որին կցել իրեղեն ապացույցները, իսկ Վահան Սուքիասովիչ Տեր-Գրիգորյանին և Օհանջան Արտեմովիչ Ագանջանյանին կալանքի տակ պահել թաղի վարչության մեջ` ցկարգադրություն Պահնորդական բաժնի, ուր և ուղարկել արձանագրությունը հավելվածներով հանդերձ, այս մասին հայտնելով ձերբակալված Տեր-Գրիգորյանին և Ագանջանյանին»:
Դեկտեմբերի 3-ի հարցաքննությունների ընթացքում Տերյանը լրացնում է մի հարցաթերթիկ («cведения»), որը մեզ համար ավելի կարևորություն է ստանում մանավանդ այն պատճառով, որ Տերյանը չի թողել իր ինքնակենսագրությունը։ Ահա այդ փաստաթուղթը.
Հարց
Ազգանուն.........Տեր-Գրիգորյանց։
Անուն ..........Վահան:
Հայրանուն.........Սուքիաս:
Կոչում..........Տոհմական պատվավոր քաղաքացի:
Դաս (сословие) կամ ծագումը հոր կողմից......... Քահանայի որդի (հոգևոր կոչման):
Ծննդյան տեղը և ժամանակը... 1885 թ. հունվարի 28-ին Գանձա գյուղում՝ Թիֆլիսի նահանգ, Ախալքալաքի գավառ։
Տեր-Գրիգորյանց։
Քահանայի (հոգևոր կոչման)։ 1885 թ. հունվարի 28-ին Գանձա գյուղում` Թիֆլիսի նահանգ, Ախալքալաքի գավառ։
Ծանոթության
Ի՞նչ առիթով են պահանջվել հիշյալ տեղեկությունները ......Ձերբակալման առիթով։
Դավանանք........ Հայ-լուսավորչական։
Զինվորական պարտադիր ծառայության համար ի՞նչ տեղի վրա է գրված......... Մոսկվա քաղաք։