Черноокая далеко
В пышном тереме своем.
4 Մատները, ավելի ճիշտ՝ եղունգները «կրծոտելը» Տերյանի սովորությունն է եղել դեռ մանկությունից։
42
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, Ալ. Ծատուրյանի ֆոնդ)։ 1 Խոսքը «Մթնշաղի անուրջներ»-ի հրատարակության մասին է։ 2 Տերյանը թոշակ էր ստանում Մոսկվայի հայոց եկեղեցիների խորհրդից: Սահարբեգյանը (Մովսես) Մոսկվայի հայ հարուստներից էր։ 3 և 4 Խոսքը դասախոսությունների մուտքի տոմսերի մասին է, որ Տերյանը խոստացել էր տարածել իր ծանոթների (նշված են) շրջանում:
43
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
1 Տղերքը — Բանտում գտնվող Օնիկ Օհանջանյանը, Մելքոն Քարամյանը և Անդրեաս Պատվականյանը։
44
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։ Թվագրվում է ըստ բովանդակության։ 1 Այդ պատմվածքը, «Սուտը» վերնագրով, մինչև այդ թարգմանել էր Հ. Հակոբյանը (Թիֆլիս, 1904)։
2 Տերյանի ձերբակալությունից (տե՛ս № 39 հեռագրի ծանոթագրությունը) շաբաթներ անց պահնորդական բաժինը, ցանկանալով պարզել, թե Վ. Տերյանը ինչ չափով է ծանոթ Օ. Օհանջանյանի հեղափոխական գործունեությանը, նրան նորից է կանչում հարցաքննության. «1907 թվի հունվարի 19-ին,— գրված է №50 արձանագրության մեջ,— ես ժանդարմերիայի առանձին կորպուսի ենթագնդապետ Բաբչինսկիս, պետական կարգը և հասարակական անդորրությունը պահպանելու միջոցների մասին տրված կանոնադրության հիման վրա՝ բարձրագույնս հաստատված 1881 թվի օգոստոսի 14-ին, հարցաքննեցի ներքոհիշյալին, որը ցույց տվեց.
Անուն, ազգանուն Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյանց։
Տարիք 22։
Դավանանք Հայ-լուսավորչական:
Կոչում. Ուսանող Մոսկ. համալսարանի պատմալեզվագիտական ֆակուլտետի 2-րդ սեմեստրի։
Բնակվում եմ Մոսկվայում. Սրետենկա փող., Ռիբնիկով նրբանցք. Սավելևի տանը, բն. 1։