Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինձ տված հարցերին պատասխանում եմ.

Օհանջանյան Օհանջանի հետ արդեն 8 տարի է, որ ծանոթ եմ, որովհետև նրա հետ միասին սովորել եմ Lազարյան ինստիտուտի գիմնազիոնական դասարաններում: Ապրում էի բոլորովին մենակ։

Օհանջանյանցի հեղափոխական գործունեության մասին ինձ ոչինչ հայտնի չէ։ Ձերբակալման նախօրյակին Ագանջանյանն եկավ ինձ մոտ և ասաց, որ նա թողել է իր նախկին բնակարանը, իսկ նորը դեռ չի ճարել, ուստի ուզում է իմ սենյակում ապրել՝ մինչև նոր բնակարան գտնելը։

Ես ուրախ էի պատսպարել ընկերոջս և հայտնեցի իմ համաձայնությունը: Հենց նույն գիշերը իմ սենյակը մտավ ոստիկանությունը և մանրամասն խուզարկությունից հետո ձերբակալեց ինձ և Օհանջանյանին։ Ձերբակալման պատճառները միանգամայն անահայտ են ինձ։


Վահան Տեր-Գրիգորյան
Ենթագնդապետ՝ Բաբչինսկի»։

Մեզ միայն զարմացնել կարող է այս նյութերին լավատեղյակ (նա է հայտնաբերել և հրապարակել) Ս. Սուքիասյանի գրածը, թե իր «ձեռքի տակ եղած մոտ 300 նամակներում պոետի այս «այցելության» մասին դժբախտաբար չկա որևէ հիշատակություն» («էջեր Վահան Տերյանի կյանքից», էջ 15): 3 և 4 Ծանոթ աղջիկներ:

5 Մ. Մետերլինգի (1862—1949) այդ ժողովածուի Գ. Չուլկովի (1879—1939) թարգմանության արտադրած օրինակը պահպանվել է Տերյանի թղթերում (ԳԱԹ, ՏՖ, գործ № 80)։

6, 7 և 8 Ծանոթ աղջիկներ։

9 Սպանկո — Պավել Սուխոտին. «Այս ծածկագիրը,— գրում է Ս. Սուքիասյանը,— մեզ հայտնեց Սոֆյա Օտարյանը։ Ճիշտն այսպես է՝ էսպանկո, այսինքն Սուխոտինի ազգանվան առաջին տառից կազմված։ Եղել է նաև էմպանկո — Մակինցյան Պողոս, ինչպես և Շաշաբեյ, որ ինքն է Ալեքսանդր Մյասնիկյանը և այլն» («էջեր Վահան Տերյանի կյանքից», էջ 302)։

«Սպանկօն հիվանդ է»— այսինքն իրենց դասընկեր Պավել Սուխոտինը ձերբակալված է։

Հավանորեն Օտարյանը լավ չի հիշել որոշ փաստեր։ Տերյանի ընկեր, Լազարյան ճեմարանի աշակերտ Հ. Կուսիկյանը ասում է, որ Շաշաբեյը Ալեքսանդր Զինովևիչ Իոնիսիանն է (պատմաբան, այժմ վախճանված)։ Եթե դա Ալեքսանդր Մյասնիկյանը լիներ, որևէ ձևով կհիշվեր Տերյանի նամակներում (այդտեղ կան Մյասնիկյանի բոլոր անունները Ալյոշ, Ալյոշա, Ալեքսան, Մեսնիկ և այլն)։

10. «Русская муза»—Собрание лучших, оригинальных и перезодных, стихотворений русских поэтов XIX века. 1904, СПБ.

11 Տերյանի ծանոթներից, սա չի կարող Սոֆյա Օտարյանը լինել, որովհետև նրա հայրանունը Սիմեոնովնա է, իսկ ազգանունը՝ ամուսնությունից հետո նաև Զոհրաբովա։ Գուցե թե այս «Սոֆյան» Սոֆյա Գալաջյանն է (տե՛ս 13 նամակի 2-րդ ծանոթագրությունը)։