Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ):
Երկար տատանումներից հետո որոշեցինք այս նամակը գնել 1907-ին գրված նամակների շարքում: Կուսիկյանին դիմելու առթիվ գրվածը (տե՛ս № 53 նամակը), Պոլից «դաղված» լինելու մասին ակնարկը և հասարակական-քաղաքական կյանքի մասին խանդավառ տողերը բավարար հիմքեր են այդպես վարվելու։
57
Տպագրվում է ըստ «Գեղարվեստ» հանդեսի № 1-ում (1908) տպագրված տեքստի։ Հետագա հրատարակություններում («Գրական թերթ», 1940, № 1։ Գ. Լևոնյան, «Հուշեր», 1959, էջ 164 —165) կան բացթողումներ ու աղավաղումներ։
Ինքնագիրը դեռևս գտնվում է «մասնավոր ձեռքերում»։ «Իսկականը մեզ մոտ չէ,— գրել է Գ. Լևոնյանը,— Տերյանի ուրիշ 11 նամակների հետ տարիներով գտնվում է մի վստահելի անձնավորության մոտ»։ Տարիներ անց, կազմելով իր ստացած նամակների հարուստ ժողովածուն, Լևոնյանը մի թերթիկի վրա գրել է. «Տերյանի ինձ գրած նամակներից 10 հատը վերցրեց Պ. Մակինցյանը և չվերադարձրեց»։ Մակինցյանը հավանորեն վերցրել էր իր կազմած, ծանոթագրած և խմբագրած «Երկերի ժողովածու-ի 5-րդ հատորը պատրաստելու համար։
1 և 2 Խոսքը հանդեսի մասին է, որ Լևոնյանը «ամսագիր» էլ է կոչել, իսկ ժամանակի մամուլում` նաև «թերթ», «ամսաթերթ» և այլն։
58
Տպագրվում է ըստ Իսահակյանների մոտ պահվող ինքնագրի։
1 Խոսքը 1908 թ. հրատարակված «Երգեր ու վերքեր» ժողովածուի մասին է։
2 Այդպիսի հոդված չի տպագրվել, իսկ գրե՞լ է, թե ոչ — հայտնի չէ։
3 Տերյանը խիստ է արտահայտվել, դրա պատճառը նաև «ինտիմ ժանրն» է` նամակը։ Աներկբա է, որ հրատարակելու համար նա այդպես չէր գրի. ընդ որում խոսքը վերաբերում է մեկ-երկու բանաստեղծության, որ չկան Իսահակյանի հետագա ժողովածուներում: Նամակներում Տերյանը մի երկու անգամ խիստ է արտահայտվել նաև Թումանյանի մասին («Հորիզոն»-ի կապակցությամբ), բայց երբ 1914 թ. կարդաց «Հայ գրականության գալիք օրը» զեկուցումը, նա, շատ բարձր գնահատելով Իսահակյանի ու Թումանյանի ստեղծագործությունները, հեռավոր ակնարկ իսկ չարեց այդ հարցերի մասին։
4 Խոսքը Ա. Ահարոնյանի «Կյանքի վեպը» ժողովածուի մասին է։
5 Խոսքը «Վտակ» թերթի 1908 թ. № 48-ում (2 մարտի) տպագրված «Չես հասկանա» բանաստեղծության մասին է (Հետագայում` «Դու չես հասկանա»)։