54
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
Գրության տեղը որոշել ենք ըստ բովանդակության:
1 Հայկ. ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Ա. Կարինյանը ասում է, որ Վանդան լեհուհի էր և «Վահանի ծանոթներից»։ Խոսքը բանտում գտնվող Ա. Պատվականյանին օգնելու մասին է։
2 Տե՛ս № 52 նամակի 5-րդ ծանոթագրությունը:
55
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ):
1 Վ. Տերյանի մայրը` Յուղաբերը վախճանվել էր 1903-ին։
2 Խոսքը Մ. Գորկու «Բոլես» պատմվածքի հերոսուհի Թերեզայի մասին է։ (Հայերեն տպագրվել է «Մուրճ», 1901, № 6 ):
3 Ընդգծված բառերը գրված են հայերեն և վերցված չակերտների մեջ: Տողը «Վերածնություն» բանաստեղծությունից է (Զարթնել է հոգիս նոր կյանքի համար)։ Ուրեմն «Վերածնություն»-ը գրված է ոչ թե 1912 թվականից հետո, ոչ թե Հոկտեմբերյան հեղափոխության նախօրյակին կամ 1917 թվականից հետո, ինչպես ասել են, այլ ստեղծագործության առաջին շրջանում, հավանորեն մինչև 1907 թվականի օգոստոսի 29-ը։ Միայն գրված բանաստեղծությունից Տերյանը կարող էր ամբողջ տողը բերել ռուսական տեքստում և առնել չակերտների մեջ` ակնարկելով, որ ուրիշ տեղից է (իր բանաստեղծությունից):
4 Պուշկինի «Я памятнине себе воздонг неруркотворный» բանաստեղծության «подлунный мир» արտահայտությունն է:
5 և 11 Խոսքը Օ. Օհանջանյանի քրոջ` Հռիփսիմե Օհանջանյանի մասին է (տե՛ս այս հրատարակության 1-ին հատոր, էջ 35 և 311. նաև № 46 նամակի 11-րդ ծանոթագրությունը):
6 Խոսքը ֆրանսիացի սոցիոլոգ և փիլիսոփա, անարխո-սինդիկալիզմի տեսաբան Ժորժ Սոբելի (1847—1922) մասին է: Թե Տերյանը Սորելի ո՛ր գիրքը նկատի ունի, հնարավոր չէ ասել։ Այդ թվականներին (1907—1906) ռուսերեն առաջին անգամ հրատարակվել էին նրա երկու գործերը` «Социальные очерки современной экономики» և «.Размышления о насилии».
7 Ժան ժոռես -(1859—1914)— ֆրանսիական և միջազգային սոցիալիստական շարժման գործիչ։
8 Թվում է խոսքը ռուս տնտեսագետ Պ. Պ. Մասլովի (1867—1946) մասին է։
1929-ից ակադեմիկոս։
9 Տե՛ս № 52 նամակի 11-րդ ծանոթագրությունը։
10 Հավանորեն որևէ հարուստ։
12 «Վահան Տերյան»-ը. գրված է հայերեն։ Թեև Տերյանը մինչև այդ էլ երբեմն ստորագրել է «Վահան Տերյան», բայց այս նամակից հետո գրեթե միշա այդպես է ստորագրել։