Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բանաստեղծությունների մասին է, որ տպագրվեցին «Լրաբեր» շաբաթաթերթում (1908, № 5, 25 մայիսի), երկրորդը «Իրիկվա երգերից» վերնագրով։

69

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

1 Խոսքը «Գարուն» ալմանախի կոչի մասին է։ Ահա կոչի տեքստը.

«Մեծարգո պարոն!

Մոսկվայում կազմված մի գրական խմբակի նախաձեռնությամբ 1910 թվից կսկսեն հրատարակվել մի շարք գրական-գեղարվեստական ալմանախներ «Գարուն» վերնագրով: Ալմանախը պիտի հնարավորություն տա մեր բոլոր ռուսահայ և տաճկահայ հեղինակների հավաքական արտահայտության և խրախուսողը հանդիսանա երիտասարդ ու սկսնակ գրողներին։

Արդ «Գարուն»-ի խմբագրությունը սրանով պատիվ ունի խնդրելու նաև Ձեր մասնակցությունը՝ համոզված, որ Դուք ևս կընդառաջեք միացած ուժերով լրացնելու մեր հայ գրականության մեջ այն բացը, որ կոչված է մասամբ բռնելու ներկա ձեռնարկությունը։

Համաձայնության դեպքում խմբագրությունը խնդրում է նյութերը հասցնել մինչև փետրվարի 1-ը։ Հրատարակության նյութականը արդեն ապահոված լինելով՝ որոշված է Ա գրքի տպագրությունը սկսել ոչ ուշ քան վերոհիշայլ թիվը:

Որոշված է նաև խստիվ պահպանել վարձատրության սկզբունքը, որի համար հատկացված է որոշ գումար։ Հոնորարի չափը կլինի մեր գրականության մեջ ընդունված վարձատվության maximum-ը:

Սպասելով Տեր շուտափույթ աջակցության՝

«Գարուն»-ի խմբագրություն։

Հասցեն նյութերի և նամակագրության համար. Москва, Большая Дмитровка, д. № 19, кв. 47, Герасиму Микаеляну».

Այս կոչից բացի ժամանակի պարբերականներում («Ազատամարտ»), «Գործ» և ուրիշ) 1909-ի վերջերին տպագրվեց ծանուցում (նույն տեքստը՝ առանց երկրորդ պարբերության և անհատական դիմումի համար նախատեսված արտահայտությունների՝ «մեծարգո պարոն» և այլն)։ Տարբեր կարգի ծանուցումներ տպագրվեցին նաև 1910 թ. հունվարյան համարներում (տե՛ս, օրինակ, «Մշակ», № № 6, 7, 8, 9, 10. 12, 13, 15, 16, 17 հունվարի):

2 Մադաթ Պետրոսյանը (1866 — 1944)։

3 Հավանորեն «Աբու-Լալա Մահարի» պոեմի մասին է խոսքը։

4 Զավեն (Չուգասզյան) Տիգրան (1874 — 1938) — հրապարակախոս, մշակութային գործիչ:

5 Տե՛ս № 65 նամակի 3-րդ ծանոթագրությունը:

6 Տե՛ս № 67 բանաստեղծության 3-րդ ծանոթագրությունը։

7 Տե՛ս № 65 նամակի 9-րդ ծանոթագրությունը։

8 Տե՛ս № 67 նամակի 5-րդ ծանոթագրությունը։