Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

70

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, Կ. Կուսիկյանի ֆոնդ)։

1 «Մթնշաղի անուրջներ»֊ի։

2 Խոսքը «Գարուն» ալմանախի կոչի և առհասարակ ալմանախի մասին է (կոչը տե՛ս № 69 նամակի 1-ին ծանոթագրությունը)։

3 Տե՛ս նախորդ նամակի 4-րդ ծանոթագրությունը։

71

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

1 Այդ էկզեկուցիայի մասին Տերյանի հայրենակից գրականագետ U. Սուքիասյանը գրում է. «Վ. Տերյանի հիշատակած էկզեկուցիան հետևանք էր Գանձայի հարևան թրքաբնակ Սաղամո գյուղի գլխավոր տերերից մեկի՝ Ասլան աղայի սպանության։ Տեղական իշխանությանը չի հաջողվում բռնել սպանողներին և քանի որ դեպքը տեղի էր ունեցել չորս հայաբնակ գյուղերի՝ Սաթխա, Գանձա, Մեծ ու Փոքր Արագյալների սահմաններում, նախ փորձում են ճնշում գործ դնել բազմամարդ բնակչությամբ լեցուն Գանձայի վրա։ Ոստիկանությունը գալիս, պահանջում է իրեն հանձնել սպանողին։ Պահանջը մնում է անկատար։ Եվ ահա, 200 կազակ, յուրաքանչյուրը 2-ական ձիով, որպես էկզեկուցիա տեղավորվում են հիշյալ գյուղերում, մեծ ավերածության մատնելով տեղացիների տնտեսությունը։ Բացի իրենց ուտելիքներից և ձիերի կերից, կազակները պահանջած են եղել կին ու աղջիկներ։ Անկարող լինելով տանել այս գարշելի պատուհասը, գյուղերից ներկայացուցիչներ են գալիս Գանձա՝ Տեր-Սուքիասի տունը և խնդրում նրա Արամ որդուն (մասնագիտությամբ իրավաբան), որ սա գնա Թիֆլիս և բողոքի իրենց անունից։ Շնորհիվ Արամ Տեր-Գրիգորյանի եռանդուն ջանքերի շատ շուտով անձամբ Գանձա է գալիս այն ժամանակվա նահանգապետ Լոզինո Լոզինսկին, որին պատշաճ ընդունելություն է տրվում քահանայի տանը։ Տեղեկանալով իրերի դրության մասին, նահանգապետը անմիջապես կարգադրում է վերացնել մոտ երկու շաբաթ տևող դաժան էկզեկուցիան» («էջեր Վահան Տերյանի կյանքից», էջ 220 — 221)։

72

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, Ալ. Ծատուրյանի ֆոնդ)։

1 Տե՛ս նախորդ նամակի ծանոթագրությունը։

73

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, Հ. Կուսիկյանի ֆոնդ)։

Թվագրվում է ըստ բովանդակության։

1 Первый блин комом — առաջին հացը կուտ է գնում, աոաջին փորձը անհաջող է լինում։ Այս խոսքը Տերյանը օգտագործել է նաև № 21 նամակում։

2 Տե՛ս № 71 նամակի ծանոթագրությունը։