Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

3 Վարվառա Քանանյան — Լազարյան ճեմարանի տեսուչ Գևորգ Քանանյանի կինը, մշակութային գործիչ։

4 «Կյալին» անունը ընդգծված է։

74

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

1 Ց. Խանզադյանը և Օ. Օհանջանյանը Ղարաքիլիսայում էին (այժմ ՀՍՍՀ, քաղաք Կիրովական)։

75

Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի։

1 Կոլյա — Վարագով. Նիկոլայ Սերգեյի (1888 — 1932), ծնված Աստրախանում, ավարտել է Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանը, որտեղ սովորում էր հասցեատիրոջ եղբոր՝ Դավիթ Միսկարյանի հետ միևնույն դասարանում, ապա՝ մոսկովյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1908 թ. աշնանը նա Վահան Տերյանին ծանոթացրել է Անթառամ Միսկարյանի հետ։ Տերյանը 1909 թ. հունվարի 9-ի իր նամակում գրում է. «Որպես ընկեր Կոլյան ինձ համար միշտ սիրելի և թանկ է եղել։ Նա իմ լավագույն բարեկամներից մեկն է»։ Եվ բանաստեղծը չէր սխալվում։ 1918 թվականին, երբ Հայկական գործերի կոմիսարիատի հանձնարարությամբ Աստրախանի վրայով Տերյանը գնաց Հյուսիսային Կովկաս, գաղթական հայերին օգնություն ցույց տալու համար, Աստրախանում ապրող Վարագովները նրան սիրալիր ընդունեցին իրենց տանը։ Իսկ երբ բանաստեղծը Աստրախանում հիվանդացավ, Վարագովների ընտանիքը նրան վերաբերվեց ինչպես իսկական հարազատի։ Այդ առթիվ ինձ հաջողվեց նախապես եղածները լրացնող հուշեր ստանալ Նիկոլայ Վարագովի քրոջից՝ Վարվառայից և նրա զարմուհի Բախրովա (օրիորդական ազգանունը՝ Քալաշյան) Ելիզավետա Լևոնովնայից, որն այն ժամանակ ապրում էր Աստրախանում Վարագովների տանը։ «50 տարուց ավելի է անցել, բայց ես հաճախ եմ մտաբերում 1918 թվականի օգոստոսը, Աստրախանը։ Մի անգամ ամբողջ ընտանիքով նստել էինք պատշգամբում և ճաշում էինք: Շատվոր էինք և աղմուկ էր։ Հանկարծ տեսանք, որ սանդուղքով բարձրանում են երկու արևելցի մարդ՝ ճամպրուկները ձեռքներին։ Եղբայրս՝ Կոլյա Վարագովը, վեր թռավ ու նետվեց դեպի նրանցից մեկը, փարվեց նրան ու սկսեց կատակել հետը։ Ապա նա դիմեց մեզ ու ասաց, որ դա իր մտերիմ բարեկամն է, որի հետ սովորում էին Լազարյան ճեմարանում՝ Վահան Տերյանը։ Կոլյայի ընտանիքը նրա մասին շատ լավ գիտեր, որովհետև Կոլյան հաճախ էր մտաբերում նրան», — պատմում է Ե. Լ. Բախրովան։ Նիկոլայ Վարագովի քույրը գրել է. «Տերյանը մեզ մոտ եկավ 1918 թ. օգոստոսի սկզբին։ Ես մեր Կոլյայից շատ էի լսել Վահան Տերյանի մասին։ Նրանք շատ մտերիմ էին, միասին սովորում էին Մոսկվայում… Տերյանը մեզ մոտ ապրեց որոշ ժամանակ, և շուտով տեղի ունեցավ սպիտակների ապստամբությունը, որը տևեց մի քանի ժամ։ Մենք բոլորս շատ էինք անհանգստանում Տերյանի համար։ Պետք էր