Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

104

Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի։

1 Այս նամակը Անթառամ Միսկարյանն ինձ տվել է «անթվակիր նամակներ» խորագրի տակ, որովհետև բնագրի վրա ամսաթիվ չկար, իսկ ծրարը չէր պահպանվել: Ըստ բովանդակության, ինչպես և նույն հասցեատիրոջը գրած 1910 թ. հունվարի 4-ին (№ 105) գրած նամակի և Մարթա Միսկարյանին հասցեագրած 1910 թ. ապրիլի 7-ի (№ 108) նամակի հետ համադրելու միջոցով ես տվյալ նամակը վերագրում եմ 1909 թ. դեկտեմբերի վերջին։

2 Այն ժամանակ Պետերբուրգում էր գտնվում բանաստեղծի եղբայրը՝ Արամ Տեր-Գրիգորյանը (1877 —1925), որն ավարտել էր Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

3 Մարթա Մինայի Միսկարյան (1893 — 1958) — Անթառամ Մինայի Միսկարյանի քույրը։

4 Այստեղ Վահան Տերյանը դիմում է Ալեքսանդր Բլոկի համանուն բանաստեղծության (1906) և պիեսի (1907) Անծանոթուհու բանաստեղծական կերպարին:

5 Դժբախտաբար, Անթառամ Միսկարյանը չկարողացավ նշել, թե հատկապես որ բանաստեղծություններն էին։

105

Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի:

1 Վահան Տերյանի մայրը վախճանվել է 1903 թ. և թաղված է բանաստեղծի ծննդավայրում՝ Վրացական ՍՍՀ Բոգդանովկայի շրջանի Գանձա գյուղում։

106

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

1 1909-ի վերջերին զիջելով եղբոր՝ Արամ Տեր-Գրիգորյանի խնդրանքին Վ. Տերյանը մեկնում է Պետերբուրգ՝ այնտեղ մնալով հավանորեն մինչև 1910-ի հունվարի 4—5-ը։

2 Մատվեյ Նիկանորովիչ Ռոզանով (1858 — 1936) — արևմտաեվրոպական գրականության պատմաբան։

107

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

108

Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի:

Նամակը թվագրված է Անթառամ Միսկարյանի ձեռքով, ըստ երևույթին ծրարի կնիքի հիման վրա։

1 Այստեղ Տերյանն ըստ երևույթին նկատի ունի Մարթային, որովհետև նա զբաղվում էր երաժշտությամբ: