109
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
1 Մարտիրոս Սարյանը (1880 —1972)։
2 Այդ երեկոյի և Տերյանի ռեֆերատի մասին Պ. Մակինցյանը գրել է. «...Մոսկվայում գոյություն ուներ Հայկական ակումբ, որի դահլիճում հայ Ուսանողական հայրենակցությունը պարբերական գրական ասուլիսներ ու երեկույթներ էր կազմակերպում։ Չորրորդ գրական զրույցը, որ տեղի ունեցավ ապրիլի 30-ին, նվիրված էր Ալ. Ծատուրյանին և ահա այդ երեկո ընկ. Տերյանը կարդաց իր ռեֆերատը» («Չորսհատորյակ», 4-րդ հատոր, էջ 357)։ «Մշակ» թերթի 1910 թ. № 97-ում (8 մայիսի) տպագրված է ինֆորմացիա («Մի համակրելի գրական֊երաժշտական երեկույթ»)։
3 Այդ ընկերությունը հավանորեն չի հիմնադրվել։
4 Վարդգես Ահարոնյանը — Ավ. Ահարոնյանի որդին։
5 Pro domo nostra — Լատիներեն է, նշանակում է մեր տան համար։ Տերյանը հայտնի Pro domo sua արտահայտությունը (իր տան համար, իրեն պաշտպանելու համար) փոփոխել է։
110
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
1 Տե՛ս № 106 նամակը և նրա 2-րդ ծանոթագրությունը։
111
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, Ալ. Ծատուրյանի ֆոնդ)։
Գրված է Տերյանի ձեռագրով, ստորագրել են Տերյանը, Կուսիկյանը և Միքայելյանը։
Թվագրվում է ըստ բովանդակության։ Հոբելյանական երեկոն տեղի է ունեցել 1910 թ. մայիսի 2-ին, իսկ ուղերձի մեջ գրված է «այսօր, Ձեր 25-ամյա հոբելյանի օրը»։
112
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
1 Տերյանագիտական գրականության մեջ ասված է, թե «Վ. Տերյանը հանդեսին շնորհավորանքի խոսք է ասել, թեպետ այդ մասին սոսկ անուղղակի հաղորդում կա» («էջեր Վահան Տերյանի կյանքից», էջ 222—223)։ Հոբելյանական հանդեսի նկարագրությունից երևում է («Մշակ», 1910, № 99, 100, 101. 11, 12, 13 մայիսի), որ Տերյանը ակտիվ մասնակցություն է ունեցել հոբելյանին (տե՛ս «Ալեքսանդր Ծատուրյան» զեկուցման ծանոթագրությունը այս հատորում )։
2 Ահա մի հատված այդ նամակից. «Իմ ավագ ընկե՛ր, իմ սիրելի ընկե՛ր, և Դուք մի հավատացեք այն ծափերին և ճառերին, որոնք վաղը որոտալու են ի պատիվ Ձեր. իմ խորին համոզմունքով հայ գրական խոսքը միշտ արհամարհված