Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

121

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, Հ. Թումանյանի ֆոնդ)։

1 «Գարուն»-ի խմբագիրների համար Թումանյանը ամենացանկալի աշխատակցողն էր, սակայն զարմանալի է, որ «Գարուն»-ում չի տպագրվել Թումանյանից որևէ գործ։ Տերյանի արխիվի կորուստը, ինչպես երևում է, շատ այլ հարցերի հետ, այս խնդիրը ևս թողնում է անպատասխան։ Հետաքրքրական է Կ. Միքայելյանի մի նամակը Թումանյանին (24 փետրվարի, 1911), որից պարզվում է, որ, արձագանքելով Տերյանի նամակին, Թումանյանը խոստացել է աշխատակցել «Գարուն»-ին։ «Հարգելի պարոն Հ. Թումանյան,— գրված է նա. մակում,— Ձեր` Վահան Տերյանին ուղղած նամակի մեջ խոստացել էիք մինչև մի քանի օր ուղարկել պոեմից մի կտոր` «Գարուն»-ի մեջ զետեղելու համար: Մինչև օրս այդ նյութը չստացանք, չլինի՞ թե կորել է։ Եթե չեք ուղարկել ու մտադիր եք մեզ տալ, ապա խնդրեմ անմիջապես ուղարկեք, այնպես որ մինչև մարտի 5-ը, հակառակ դեպքում մինչև 10-ը մեզ հասնի:

Հարգանքներով Կ. Միքայելյան»:

2 Խոսքը «Արմենուհի» պիեսի մասին է, որ տպագրվեց «Գարուն»-ի 2-րդ գրքում

3 1911 թ. նշվեց Ալ. Շիրվանզադեի գրական գործունեության 30-ամյակը։ Հոբելյանական երեկոն տեղի է ունեցել մայիսի 22-ին Թիֆլիսի Արտիստական ընկերության թատրոնում։

122

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

1 Նամակը գրված է կատակի տոնով` և՛ հերցոգը, և՛ հերցոգուհին, և՛ մյուս ոճերը, ինչպես և զինանիշի վրա գրված VI (Վահան 1-ին) և Տ (Սուսաննա) տառերը:

2 Ռուսական հայտնի առածն է — не дорог подарок дорога любовь»։

3 «Եվ հերցոգուհի Դոննա Սուսաննա»-ն գրված է Սուսաննա Տերյանի ձեռագրով։

123

Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի:

1 Սուսաննա — Սուսաննա Սերգեյի Տերյան (ծնյալ Պախալովա, 1887—1936), Տերյանի առաջին կինը, որի հետ ամուսնացել էր 1911 թ. փետրվարին։

2 Միսկարյան Մինայ Դավթի — Անթառամի և Մարթայի հայրը: Մանրամասն տե՛ս «Վահան Տերյան. Նամակներ» գրքի առաջաբանում և այդ գործի № 41 նամակում:

3 Նիկոլայ Սերգեյի Վարագովը, Անթառամ Միսկարյանի պատմածով, այն ժամանակ ստիպված էր ուսուցչի պաշտոնով աշխատանքի մտնել Աթթարա գյուղում (Սուխումի մոտակայքում), որովհետև թղթախաղում խոշոր գումար էր տանուլ տվել, որը մարելու համար Տերյանը դիմել էր հայտնի հայ գործիչ Ստեփան Մամիկոնյանին, խնդրելով պարտք տալ այդ գումարը։ Այդ մասին մանրամասն պատմել է Տերյանն ինքը Ց. _Խանզադյանին գրած նամակում. (Տե՛ս Վահան Տերյան, Երկերի ժողովածուն №223) Հենց այդ պարտքը վճարելու համար Տերյանի խորհուրդով Վարագովը որպես ուսուցիչ աշխատելու։