Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա աշխատելու մասին: Այսուհետև առաջին հիշատակումը այդ մասին պետք է համարել հրապարակվող նամակը։

6 Նամակն ուղարկվել է Գերմանիա, որտեղ այն ժամանակ բուժվում էր Անթառամ Միսկարյանը (տե՛ս «Վահան Տերյան, նամակներ» գրքի առաջաբանը)։

118

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։ Գրության տեղը որոշել ենք ըստ բովանդակության։

1 «Սալոմե»-ի թարգմանության մասին տե՛ս այս հրատարակության 2-րդ հատոր, էջ 383—385։

2 «Մշակ», 1910, № 162 (25 հուլիսի), Ավ. Տեր-Հարությունյան. «Վահան Տերյան»— «Մթնշաղի անուրջներ»։

3 Տերյանը կատակով իրեն «Գանձայեցի հերցոգ» է անվանում։ Հետագայում նաև` «Նաիրի երկրի հերցոգ»։

119

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, Ալ. Ծատուրյանի ֆոնդ)։

1 «Գարուն»֊ի 2-րդ գրքում (1911, էջ 124) տպագրվեց «Կրակն այս գիշեր...» բանաստեղծությունը։ Բացառիկ դիպուկ և ճիշտ է Տերյանի դիտողությունը, որ վերջին երկու տունը ուղղակի փչացնում են առաջին երկու տան գեղեցկությունը:

2 Լևոն Քալանթար (1891 —1959)— Տերյանի ընկերներից, հետագայում նշանավոր ռեժիսոր։

3 Տե՛ս № 109 նամակի 3-րդ ծանոթագրությունը։

4 Խոսքը «Աղքատ Ղազարոս» երկի մասին է, որից, գրականագետ Ա. Ինճիկյանի վկայությամբ, մնացել են հատվածներ և գրառումներ։

5 Խոսքը «Ուստա Կարո» վեպի մասին է։

6 Այդ ժամանակ Շիրվանզադեն վեպ չի գրել: Հավանորեն խոսքը 1910-ի աշնանը գրած «Իմ կյանքից» հուշերի մասին է, որ տպագրվեց «Հասկեր» ամսագրի 1910—1911 թվականների համարներում։

7 Ալ. Ծատուրյանի կինը` Վերա Ստեփանի Հախվերդան։

120

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, Ռ. Մելիքյանի ֆոնդ)։

1 Խոսքը «Մթնշաղի անուրջներ»-ի մասին է։

2 Նամակի հետ ուղարկել է «Գարուն» և «Ինքնօրորում» բանաստեղծությունները (վերջինն անվերնագիր)։ «Ինքնօրորում»-ի վերևը Տերյանը ավելացրել է. «սա էլ նորերից մեկը (այսինքն շատ էլ նոր չէ, բայց անտիպ է)— եթե հարմար լինի օգտվիր»։

3 Այդ գիրքը հրատարակվեց 1912-ին՝ «Բանաստեղծություններ», 1֊ին հատոր, Մոսկվա: