Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի հանգամանք շատ ուշագրավ է, դա այն է, որ ես միանգամայն հավատում եմ Մակինցյանի անկեղծությանը և եթե սրան ավելացնենք այն, որ Մակինցյանը վաղեմի բարեկամ է Ծատուրյանին², կտեսնենք, որ այստեղ թշնամական կամ վատ վերաբերմունքի, ինչպես և աչառու տրամադրության հարց չկա, այլ տարբեր ըմբռնումների, տարբեր հասկացողությունների։ Այստեղ կռիվ է տեղի ուննում երկու գաղափարի միջև և ոչ թե երկու անձնավորության, և որքան տաք է կռիվը, ուրեմն այնքան հակասող, իրար ժխտող են այդ երկու գաղափարները։ Այս օրինակը միակը չէ, կարելի է մատնանշել շատ ուրիշ օրինակներ ևս, ուր նույն մարտնչող գաղափարների, հասկացողությունների կռվի պատկերը կտեսնեք դուք։ Մարդիկ կարիք են զգում վերագնահատության ենթարկելու կյանքի երեվույթները, տիրող գաղափարներն ու իշխող տրամադրությունները, և դա չպետք է դատապարտության ենթարկվի ըստ էության, մինչև իսկ եթե այդ վերագնահատումների միջոցին շատ հասկանալի պատճառով գործածվի ավելի խիստ ու կտրոսկ լեզու, քան նորմալ ժամանակ։ Մանավանդ որ այն սերունդը, որի մեջ ընդունված արժեքները վերագնահատության են ենթարկվում, ըստ երևույթին, ինքն էլ տրամադիր է պայքարի մեջ և խիստ ոճ բանեցնելու, և իր առաջուց բռնած դիրքից և ումից կատարելապես օգտվելու:

Եվ քանի որ մենք կամենում ենք, որ հաղթե նորը, որ բնականաբար և լինելու է, ուստի պարզ է, որ մենք ավելի շուտ կներենք նորի սխալները, քան հնի, որովհետև եթե Մակինցյանի վերագնահատության նպատակն այն է, որ (մի բան, որ անկասկած է) վերածնվի հայ գրականությունը, եթե Մատենճյանը ցանկանում է վերագնահատելով Շիրվանզադեին նոր գրականության ուղին հարթել — և եթե անգամ ենթադրենք, թե այդ վերագնահատությունը պիտի վնասե կամ ոչնչացնե Ծատուրյանին ու Շիրվանզադեին, դարձյալ պիտի ասենք՝ լավ է Ծատուրյանն ու Շիրվանզադեն չլինեն, քան հայ գրականության առաջընթաց շարժումը կանգնի։ Բայց, իհարկե, ոչ մի քննադատ, որքան և չար լինի նա և աչառու, չի կարող ոչնչացնել այն գրողին, որը դեռ ապրելու կյանք ունի, սա ինքնըստինքյան։

Վերագնահատությունները կարևոր են և անհրաժեշտ մանավանդ մի այնպիսի շրջանում, որպիսին մերն է, և պետք է վերագնահատվեն ոչ միայն առանձին հեղինակներն ու գործիչները, որ