Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համայնքը ստեղծել է մի հատուկ աուդիտորիա, որ գրականություն ու արվեստ ասածդ նույնպես ըմբռնում է ծխականի հոգով, գրականությանն ու արվեստին էլ նայում է ծխականի աչքերով և ազգային կուլտուրա ասելով ծխական կուլտուրա է հասկանում։

Եվ ահա այդ ծխականի միտքը ստեղծել է իր գրական-քննադատական մեթոդը, որ կիրառվել է մեզանում նոր գրականության սկզբից մինչև մեր օրերը։

Այդ քննադատության բնորոշ հատկությունը վուլգարիզմն է, նրա առաջմղիչ զորությունը, ղեկավարող գաղափարը — ազգային ուտիլիտարիզմը։ Սակայն այդ ազգային ուտիլիտարիզմն էլ, որով ղեկավարվել են մեր այսպես կոչված քննադատները սկզբից մինչև մեր օրերը, իհարկե նույն ոգով է տոգորված, նույն ներքին բովանդակությունն ունի, ինչ բովանդակություն ունի և սեմինարիստական-ծխական ինտելիգենցիայի աշխարհահայացքը։ Թողնա ըմբոստանա կղերի դեմ, թող նա ճառե ու բարբառե կղերական խավարամտության դեմ, դա նշանակություն չունի։ Ավելի խորը նայեցեք նրա աշխարհահայեցողության ընդհանուր հյուսվածքին և նրա մեջ դուք նորից կգտնեք նույն ծխականին։ Երբ նա ասում է ազգային դպրոց, ազգային գրականություն, դուք իմացեք, որ նա չի բողոքում կղերի դեմ այդ ասպարեզում, ինչպես չի բողոքում կղերի քաղաքական-հասարակական այլ դերերի դեմ — նա միայն կամենում է ավելի կրթված կղեր տեսնել անկիրթ կղերի տեղ. օրինակ, Սեդրակյանին հակադրում է նա Պարզյան եպիսկոպոսին։ Բայց հրաժարվել երկուսի՞ց էլ լա՜վ լիցի, ինչպե՜ս կարելի է։ Եվ ահա այդ Սեդրակյանի ակնոցներով է նայում նա ազգային հարցերին և նա գոհացած կլինի, եթե ազգի ղեկն անցնի Սեդրակյանի նման, ինչպես նրանք ասում են, «լուսամիտ» հայրերի ձեռքը։

Այդ լուսավորյալ կղերի երկրպագուն է ահա, որ իր արշինով մոտենում է հայ գրականությանը։ Բայց ախր հայ գրականությունը: Եվ հյուսվել է նույն տրամադրության տակ։ Եվ սրտառուչ մի պատկեր է ստեղծվում։ Նայեցեք՝ որպիսի՜ ներդաշնակություն, որպիսի՜ իդիլիական համերաշխություն է ստեղծվում հայ հրապարակագիր-քննադատի և հայ ծխական բանաստեղծի մեջ։ Ամեն անգամ, երբ հայ բանաստեղծը ռիտորիկ տաղաչափությամբ բարբառում է ազգի մասին, հայ քննադատը մի հոգեկան զմայլումի մեջ է ընկղմում, նրա սիրտը շարժվում է և նա իր ծխականի զմայլմունքի