Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ այստեղ հեղինակին հետաքրքրողը մի հոգեբանական խնդիր է, և պատմելով այդ վեպի բովանդակությքունը, պատմելով Լիզայի սերը դեպի բժիշկը, որին Լիզան թույլ է տալիս բազմաթիվ անգամ համբուրել իրան (չգիտեմ ինչու այդ բանը Լեոյի առանձին ուշադրությանն է արժանացել), ասում է. «Բայց հանկարծ փոխվում է Լիզան, հանկարծ նա այլևս չի սիրում»։ Ի՞նչ է պատահել, հարցնում է Լեոն և պատասխանում այսպես. «Բժիշկը չափազանց հասարակ մարդ է, ահա դուրս է եկել մի անսովոր մարդ, որ և նվաճել է Լիզայի սիրտը։ Ի՞նչ մարդ է դա, արդյոք գաղափարի հերոս, տաղա՞նդ, մեծագործությո՞ւն։ Ո՛չ այս, ո՛չ այն։ Նա վիթխարի է հասակով, քիչ է խոսում, խորհրդավորություն ունի իր մեջ, և օրիորդը նրան է ուզում, որովհետև սիրում է տղամարդություն, որովհետև, ասում է նա, կինը որոնում է տղամարդի մեջ մի այն֊ պիսի բան, որ ստրկացներ նրան։ Լա՜վ հասկացողություն է սիրո մասին»։

Դա ոչ թե քննադատ է, այլ մի ինչ֊որ գավառական դաստիրակ՝ նրա սեղանի զարդը երևի Гоппе-ի «Хороший тон» գիրքն է և ինքը մի գրական բոննա և ոչ քննադատ։

Այս երկու օրինակն էլ բավական է ցույց տալու համար, թե ի՞նչ ձևով է մոտենում հայ քննադատը հայ գրողին, ի՞նչ պահանջներով, ի՞նչ մտավոր֊հոգեկան կերպարանք ունի ինքը քննադատը։

Չպետրք է մոռանալ և այն, որ այդ գիրքը լույս է տեսել 1904 թվին³ մինչդեռ այդ գիրքը կարդալիս կարելի է կարծել, որ նա գրված է մի ժամանակ, երբ գրական քննադատության ոչ մի նմուշ անգամ չի եղել։ Այդ քննադատության մասին խոսելիս հաճախ հիշում են Պիսարևի անունը։ Դա սխալ է։ Պիսարևը այդպիսի տգետ մարդ չի եղել։ Այո՛, նա ժխտել է Պուշկինին, բայց նրա ելակետն այլ է, հայ տիրացու քննադատներինը՝ ուրիշ, և կսխալվեն նրանք, եթե մխիթարեն իրանց այն իլյուզիայով, թե նրանք Պիսարևի շկոլային են պատկանում։ Բացի այդ, Պիսարևի գաղափարները 60-ական թվականների գաղափարներ են, իսկ Լեոն, ինչպես ասացինք, իր գիրքը տպել է 1904 թվին։ Այդպիսով բավական է մի թռուցիկ ակնարկ նետել մեր քննադատության և հրապարակագրության վրա՝ տեսնելու համար, թե որքան թշվառ է, ողորմելի իր գաղափարային պարունակությամբ, որքան վուլգար է իր ճաշակով և ընդհանուր