Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեծ քաղաքների «բարձր» անվանված շրջանները և այդտեղից է սկսել նյութեր վերցնել իր վեպերի համար։ Որովհետև սիրում է նա «արիստոկրատկան վեպերը»։ Եվ գիտե՞ք որն է այդ արիստոկրատական շրջանը — հայ վաճառականների, հայ բուրժուագիայի շրջանն է, որ հայ քննադատն արիստոկրատական է համարում ։ Դուր չի եկել հայ քննադատին, որ Շիրվանզադեն իբր գեղարվեստագետ է մերձեցել հայ բուրժուական կյանքին և հանդիսացել է նրա գրեթե միակ բանաստեղծը։ Թող նա ուրիշ գրական շկոլայի պատկանի, քան մենք, թող նա այլ ըմբռնումներ ունենա արվեստի կամ հասարակության մասին, բայց հնարավոր է արդյոք մոտենալ նրան այն տեսակետով, որով մոտեցել է այն քննադատը, որի կարծիքները մենք նոր մեջ բերինք։ Եվ գիտեք ով է այդ քննադատը։ Լեոն է դա։

Լեոն զայրանում է, որ երիտասարդ հայ քննադատները իրանից են սկսում, իրան քննադատելուց են սկսում իրանց ճանապարհը, նա դժգոհ է, որ նրա վրա հարձակվում են և իբր թե անբարեխիղճ կերպով։ Սակայն ես շատ բնական եմ գտնում, որ նոր քննադատները դրանով են սկսում իրանց գործը։ Այլ կերպ լինել չէր կարող։ Բայց մինչև որ մեջտեղից չվերանա հայկական տափակ մտածողոևթյան այդ կլասիկ ներկայացուցչի ժառանգությունը, մեր գրական քննադատությունը չի կարող առաջ գնալ և ծառայել իր նպատակին։ Ահա թե ինչու քննադատները նրանից են սկսում իրանց գործը։ Դուք կարծում եք Լեոն կենդանի՞ է։ Ես հավատացնում եմ ձեզ, որ նա մեռած է և մեռած է վաղուց։ Լեոյի ազգանունն ամենայն իրավամբ կարող էր Բալասանյան լինել, որովհետև նա Բալասանյանի հարազատ եղբայրն է։

Լեոն վերցնում է Շիրվանզադեի «Նամուս»-ը և իբր թե վերլուծելով այն, ահա թե ինչ է ասում վեպի հերոսի մասին.—

«Երևելի հերոս, և արժեր այդպիսի մի մարդուն նվիրել մի մեծ գիրք։ Սեյրանը մի օրինավոր մարդ էլ չէ, այլ մի փողոցային սրի. կա, որի համար չկա ոչինչ սրբություն, ամոթ և բարոյական սանձ»

Ուրեմն, Լեոյի կարծիքով, վատ մարդիկ վեպի առարկա լինել չե կարող։

Երբ Շիրվանզադեի «Լիզային» է մոտենում Լեոն, նա նույ մեթոդն է կիրառում — նա չի մտածում մի այնպիսի տաբրակա բանի մասին, որ հայտնի է ամեն մի 3֊րդ դասատան գիմնազիստի,