Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1. ՄՈՍԿՎԱ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

Գրեթե բոլոր հայ պուբլիցիստները ավել կամ պակաս եռանդով ու զայրույթով մտրակել են հայկական (ինդիֆերենտիզմը) անտարբերականությունը։

Ինդիֆերենտ վերաբերմունք դեպի ամեն ինչ — դեպի քաղաքական-հասարակական կյանքը, դեպի արվեստը, դեպի գրականությունը։

Երիտասարդ հայ պուբլիցիստներից մեկը շատ իրավացի կերպով նկատում է, որ մեր կյանքում գլխավոր դերը մանր բուրժուազիային է պատկանում. միայն պետք է ավելացնել, որ հայ խոշոր բուրժուազիան ևս դեռ մանրբուրժուական իդեոլոգիայի ու հոգեբանության հովանու ներքև է անցնում իր կյանքը։ Հայ խոշոր բուրժուան դեռևս չի ազատվել այն նեղ ու ծթրած մթնոլորտից, ուր գարշելի ծաղիկներ են բուսնում։ Դրա համար չպետք է զարմանալ, եթե դուք ընկնելով մայրաքաղաք, մի կենտրոն, ուր կյանքը ավելի ինտենսիվ կերպով է ընթանում առաջ, ուր կյանքի արտահայտությունները ավելի ցայտուն են, ասում եմ, ընկնելով մայրաքաղաք, չպետք է զարմանաք, եթե հանդիպեք Սունդուկյանի, Րաֆֆու չարչի-վաճառական տիպերին։

Չպետք է զարմանաք, եթե տեսնեք, որ այստեղ կյանքը պահպանում է իր սպեցիֆիկ հայ-գավառական կերպարանքը — գուցե ավելի շքեղ ու հարուստ հագուստով, ավելի ճոխ դեմքով, սակայն նույն մանրբուրժուական ներքինով։

Նման շատ ուրիշ գաղութների՝ ցրված Ռուսաստանի այլևայլ անկյուններում, այստեղի ազգայինները հարազատ են մնացել իրանց հայրենական սովորություններին։ Իբրև հայեր ընդհանուր ռուսական թե՛ քաղաքական և թե՛ կուլտուրական կյանքից դուրս