Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասարակական, իրավական, բնապատմական այլևայլ տեսակետներ ու ըմբռնումներ։

Որոշ, յուրահատուկ արտահայտություն են գտնում լեզվի մեջ մարդկանց զանազան հարաբերությունները, ֆիզիկական աշխարհի և սոցիալական կյանքի երևույթները, ժամանակի և տարածության ըմբռնումները։ Լեզուն ժողովրդի հոգու, բնավորության արտահայտիչն է։ Կուլտուրականության առաջին պայմանը զարգացած, հարուստ և ճկուն լեզուն է։ Շքեղ շենքերը, պալատներն ու տաճարները այնքան ցայտուն կերպով չեն ցոլացնում ժողովրդի կուլտուրան, որքան լեզուն։ Տնտեսական-տեխնիկական և քաղաքական-իրավական ձևերը կարելի է վերցնել, ընդունել դրսից, յուրացնել, բայց լեզուն պետք է ստեղծագործել։ Այդտեղ ամենից ցայտուն կերպով է արտահայտվում մի ժողովրդի ստեղծագործական զորությունը։

Եվ իրավ որ ազգերը իրավունք ունեն պարծենլաու իրենց լեզվով, և զուր չէ, որ Տուրգենևը այնպիսի հիացումով ու սիրով է երգում «ռուսական մեծ լեզուն» — նրա մեջ հուսահատության րոպեին տեսնում է իր սփոփանքը և նրա վրա է հիմնում իր հավասար դեպի իր ազգի գալիք լավ օրերը։

Մեր նոր լեզուն, այսպես կոչված ներկա գրական լեզուն, իբր այդպիսին, ընդամենը գրեթե մի կեսդարյան կյանք ունի, որովհետև մինչ գրականության լեզու դառնալը նա չի ունեցել զարգացման մի կանոնավորող հուն, չի ունեցել և զարգացման այնպիսի գործոն մղիչներ, ինչպիսին գրականությունն է։ Եվ գրականության սկզբնավորությունը դրել է մեր լեզուն զարգացման որոշ հունի կամ ավելի ճիշտ հուների մեջ և նա զարգացել է նույն չափով և ուղղությամբ, ինչ ուղղությամբ ու չափով զարգացել է մեր հանրային կուլտուրական կյանքը։ Նա ևս այսօր ապրում է նույն հեղաշրջման օրերը, որպիսին ապրում է մեր կյանքը և մեր գրականությունը։ Երկար չպիտի կանգ առնեմ ես մեր նոր լեզվի ծագման և զարգացման ուղիների վրա, թեպետ այդ լեզվի զարգացման պատմությունը իրավ որ մեծ հետաքրքրության և ավելի մեծ ուշադրության է արժանի, քան այն, որ մենք տեսնում ենք։ Ես դարձյալ ստիպված եմ ընդգծելու ամենաէականը, մի կողմ թողած այն անսահման նյութը, որ կա այժմ մեր ձեռքի տակ այդ խնդրի նկատմամբ։ Մեր լեզուն զարգացել է երկու ճանապարհով