կոչված մարդ, որովհետև այլ կերպ, քան սխրանքը, չեմ պատկերացնում իմ գործունեությունը, քանի որ նյութական ու կենցաղային տեսակետից սա բացարձակապես ոչինչ չի տա։ Այստեղ իսկապես պետք է սեփական ճարպովս սնվեմ, այսինքն լոկ իմ գիտակցությամբ մխիթարվեմ, որովհետև մեզանում այնքա՜ն քիչ ո՛չ թե նյութական, ոչ, այլ բարոյական աջակցության է հանդիպում իրեն ինչպիսի ուզում է լինի կուլտուր-ազգային գործի, առավել ևս գրականությանը և հայագիտությանը նվիրված մարդը։ Մեր անկուլտուրական մասսայի աչքում (ոչ թե հասարակ ժողովրդի, աստված ո՛չ անի, հասարակ ժողովուրդը, առավել ևս մեր, այդ խելացի ու հեզ ժողովուրդը, միշտ գիտե սրտագին ու վեհանձնորեն վերաբերվել ամենայն բարձր բանի) ես նկատի ունեմ մեր այսպես կոչված մտավորականությունը՝ փաստաբաններին, բժիշկներին, ինժեներներին և առհասարակ մտավոր մասնագիտությունների բոլոր մարդկանց աչքում մի որևէ պետական խորհրդատուի աստիճանն ավելի կարևոր է, քան ինչպիսի ուզում է լինի գիտելիքը, տաղանդը, վեհանձնությունը։ Այ մեր այդ մտավորականությունն է, որ չեմ սիրում, որը իր սեփականից պոկվել է, օտարին չի կպել, որը չունի ոչ սեփական կերպարանք, ոչ սեփական հոգի, ոչ սեփական լեզու։ Դրանք մի տեսակ մոլորյալ մարդիկ են։ Խղճուկ՝ իրենց տգիտությամբ և անկուլտուրականությամբ (ես հո չե՞մ կարող կուլտուրականություն համարել այն, որ նրանք կարդում են Անդրեևին ու Կուպրինին կամ նույնիսկ Չեխովին ու Տոլստոյին և Գեղարվեստական թատրոն են գնում. այդ բոլորից իսկական կոլտուրականությունը շատ հեռու է, այնպես չէ՞)։ Չէ՞ որ կուլտուրան միշտ ազգային է։ Դուք կարծում եք, սա անհեթեթությո՞ւն է։ Ոչ, դա ճիշտ է, դա այդպես է, որովհետև մշակույթը ավանդական է, դա ոչ թե գիտելիքների բան է, այլ հոգեկան կառուցվածքի, դաստիարակության բան։ Կարելի է լինել շատ կուլտուրական մարդ և շատ քիչ գիտենալ և կարելի է շատ բան գիտենալ և անկուլտուրական մարդ լինել։ Եվ ընդամին կուլտուրան որպես սերնդից սերունդ փոխանցվող մի բան իր մեջ պարունակում է ազգայինի բոլոր գծերը։ Գուցե հասնի մի ժամանակ, երբ կվերանան բոլոր ազգերը, բայց դրանից հետո պետք կլինի դեռևս շատ սպասել, որպեսզի ստեղծվի ապազգային կուլտուրա, եթե առհասարակ դա լինի։ Սակայն ես շատ շեղվեցի և արդեն տեսնում
Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/123
Արտաքին տեսք